«Շանթ»-ը վերսկսում է «Պրեմիերա» նախագիծը: Երաժշտական շոու-ծրագրի երրորդ եթերաշրջանի մեկնարկը կտրվի հենց այսօր: Նախագծի ռեժիսոր, պրոդյուսեր Աննա Թադեւոսյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ մրցույթի հիմնական նպատակն իրենց տարբեր նախագծերին մասնակցած երիտասարդ կատարողների համար ասպարեզում երկրորդ քայլն ապահովելն է:
«Պրեմիերա 3» նախագծի ժյուրիի կազմը
««X-Factor 3» նախագծից հետո որոշեցինք սկսել «Պրեմիերա 3»-ը, բայց ձեւաչափային որոշ փոփոխությունները ժամանակ խլեցին: Իսկ այժմ ուրախ ենք հայտնել, որ միջազգային գրանցում ունեցող հայկական առաջին երաժշտական նախագիծը կրկին եթերում կլինի»,-ասել է նա:
«Պրմիերան 3»-ը մասնակիցներին հնարավորություն կտա ընտրել երգ եւ այն յուրովի ներկայացնել հանդիսատեսին.«Այն տաղանդավոր երիտասարդները, որոնք հանդես են գալիս «X-Factor», «Հայ սուպերսթար» կամ «Ժողովրդական երգիչ» նախագծերում, ավարտից հետո կանգնում են խնդրի առաջ` ինչ անել, ինչպես շարունակել իրենց գործունեությունը: Բացի այն, որ այդ ամենը մեծ գումարներ է պահանջում, նաեւ կատարողները չեն կողմնորոշվում` ինչ ոճի մեջ հանդես գալ»:
Գրիշա Աղախանյանը, Աննա Թադեւոսյանը եւ Արսեն Սաֆարյանը
Ի տարբերություն նախորդ եթերաշրջանների, «Պրեմիրա 3»-ը կմեկնարկի լսումների փուլով, կլինեն նաեւ ժողովրդական կատարումներ: Ինչպես տեղեկացրել է Աննան` ընտրված վեց երգից երեքը կլինի էստրադային ոճում, իսկ հաջորդ երեքը` ժովողրդական:
«Պրեմիրա 3»-ը վարում է Գրիշա Աղախանյանը, ժյուրիի անդամներն են Գիսանե Պալյանը, Գարիկ Պապոյանը, Շուշանիկ Արեւշատյանը եւ Արսեն Սաֆարյանը: Ի դեպ, Գիսանեն եւ Գարիկը նաեւ նախագծի երաժշտական պրոդյուսերներն են, ովքեր էլ կիսաեզրափակչում կկազմեն իրենց խմբերը` երեքական մասնակցով:
Գարիկ Պապոյանը
«Պրեմիերա 3»-ի վեց մասնակիցներն են «Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթող Հայկուհի Բաբախանյանը, եզրափակչում հայտված Եվա Թաշչյանը, «X-factor 3» նախագծից Հայկ Հունանյանը, Ժաննա Դավթյանը, «Հայ սուպերսթար» նախագծից հայտնի Նարե Գեւորգյանը եւ երգիչ, գործիքավորող Նիկ Էգիբյանը:
Նախագծի ռեժիսոր-պրոդյուսերը տեղեկացրել է նաեւ, որ կիսաեզրափակիչ փուլից սկսած` ժյուրիի անդամներին կմիանան հայտնի այլ դեմքեր:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` «Շանթ»-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: