×


Ով է Վարդան Հովսեփյանի ընտրյալը:)

Վարդան Հովսեփյանը պատրաստվում է լքել ցանկալի փեսացուների շարքը: Դերասանը թեեւ չի սիրում խոսել անձնականի մասին, սակայն BRAVO.am-ի հետ զրույցում որոշ փակագծեր է բացել, նաեւ տրամադրել է սիրելիի հետ մի քանի լուսանկար:

Վարդան Հովսեփյանը` նշանածի հետ


Նրա ընտրյալը Կարինե Նուրիջանյանն է, առաջին անգամ հանդիպել են 2016-ի հոկտեմբերին եւ կարճ ժամանակ անց հարաբերություններն օրինականացնելու որոշում կայացրել: Զույգը նշանադրվել են նախորդ տարեվերջին:

«Սիրելիս դերասանուհի չէ, բայց ամենակարեւորն այն է, որ ինձ հասկանում է եւ ընդունում իմ մասնագիտությունը: Կարծում եմ` շփման, սիրո մեջ շատ կարեւոր է հարգանքը»,-ասել է Վարդանը:

Վարդան Հովսեփյանը` նշանածի հետ


Նշենք, որ դերասանն այսօր «ֆեյսբուքյան» իր էջում լուսանկար է տեղադրել նշանածի հետ եւ սեր խոստովանել: Դերասանին հետեւող օգտատերերը շտապել են նրանց երջանկություն մաղթել:

BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին եւ հարատեւ սեր մաղթում:): 

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Վարդան Հովսեփյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW