×


Ով է 201 վարդ նվիրել Լիլիթ Կարապետյանի 42-ամյակին

Լիլիթ Կարապետյանը դարձել է 42 տարեկան: Երգչուհին վերջին տարիներին նախընտրում է չնշել տարեդարձը, սակայն այս անգամ չի կարողացել մերժել ընկերներին, եւ միասին անմոռանալի օր են անցկացնել: Հոբելյարն օրվա մանրամասները պատմել է BRAVO.am-ին, նաեւ տրամադրել լուսանկարները:

Լիլիթ Կարապետյանը


«Կեսգիշերին ակումբում էի, որտեղ աշխատում եմ: Ուղիղ 12-ին բեմում էի, ինձ 201 վարդ բերեցին, պարզվեց՝ ընկերներս են ուղարկել, որոնց հետ մաֆիա եմ խաղում: Նրանք էլ ինձ համար երեկույթ կազմակերպեցին մաֆ-ակումբներից մեկում՝ հրավիրելով մտերիմներիս, գործընկերներիս»,-ասել է երգչուհին:

Լիլիթի խոսքով՝ ընկերներն ամեն ինչ արել են օրն իսկական տոնի վերածելու համար. «Իսկապես անմոռանալի ժամանց էր: Միասին ոչ միայն կերել-խմել ենք, այլեւ մաֆիա ենք խաղացել: Համատեղեցինք հաճելին օգտակարի հետ: Վաղուց նման բավականություն չէի ստացել»:

Լիլիթ Կարապետյանը


Նա նշել է, որ երբեք ճոխությունների հետեւից չի ընկնում.«Չնայած՝ իմ ծնունդն էր, բայց մտածում էի ընկերներիս, հյուրերիս հարմարավետության մասին: Շնորհակալ եմ նրանց նաեւ բազմաթիվ նվերների համար»:

Պարզվում է՝ երգչուհին միայն լուսադեմին է կարողացել տուն գնալ՝ իր հետ վերցնելով բազում ծաղկեփնջերն ու նվերները.«Առավոտյան էլ տղաս՝ Կարենը, պետք է արշավի գնար դասընկերների հետ, նրա ճանապարհել եմ ու նոր միայն հանգստացել»:

Տորթի մոմերը փչելիս Լիլիթն արդեն 8 տարի միայն մի բանի մասին է մտածում. «Իմ երազանքը Կարենիս հետ է կապված եւ անփոփոխ է. ուզում եմ, որ նա միշտ առողջ լինի»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Կարապետյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին