×


Որտե՞ղ եւ ո՞ւմ հետ է հանգստանում “Քաղաքում” սերիալից Մխոյի դերակատարը :)

Շարունակելով անդրադառնալ հայ հայտնիների ամառային հանգստին` BRAVO.am-ն այս անգամ զրուցել է “Շանթ”-ի “Քաղաքում” հեռուստասերիալի գլխավոր հերոս Հովհաննես Դավթյանի հետ: Պարզվում է` Մխոյի դերակատարի արձակուրդը սկսվել է այսօրվանից:):

Մխոյի դերակատար Հովհաննես Դավթյանը


Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանը մեզ հետ զրույցում նշել է, որ մեկ շաբաթ կանցկացնի բոլոր ժամանակների մեծագույն հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկիի ծննդավայրում` Ղրիմում:

Հովհաննես Դավթյանը որոշել է հանգստանալ միայնակ.“Այնտեղի ծովափը շատ լավն է, բացի այդ, ցեխի լոգանքներ կընդունեմ:)”:

Մխոյի դերակատար Հովհաննես Դավթյանը


Խոսելով նախորդ տարիների իր արձակուրդներից` դերասանը նշել է, որ հանգստացել է եվրոպական տարբեր երկրներում, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ գրավչությունը.“Իսկ ինչ վերաբերում է հայաստանյան կուրորտային վայրերին, ապա եղել եմ գրեթե ամեն տեղ”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հովհաննես Դավթյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին