×


Ո՞ւմ է գտել Արսեն Սաֆարյանը Սեւանում :)

“Ես քեզ գտա” է կոչվում Արսեն Սաֆարյանի նոր երգը, որի հիման վրա օրերս տեսահոլովակ է նկարահանել ռեժիսոր Արեն Բայադյանը: Երգի երաժշտության հեղինակը հենց երգիչն է, իսկ խոսքերինը` նրա եղբայր Արթուր Սաֆարյանը:

Արսեն Սաֆարյանի նոր տեսահոլովակը նկարահանվել է Սեւանում


Նկարահանումները տեղի են ունեցել Սեւանում, ընթացքին հետեւել է նաեւ BRAVO.am-ը: “Քաղաքից շատ հեռու էինք, եւ չնայած` ստեղծված պայմաններին, ես հանգիստ չէի”, - մեզ հետ զրույցում նշել է ռեժիսորը` պարզաբանելով, որ անհանգստության պատճառը հնարավորինս լավ արդյունք ստանալն է եղել:):

Արեն Բայադյանի փոխանցմամբ` սա իր եւ երգչի առաջին համագործակցությունն է.“Արսենի արտիստիզմն իմ գործը շատ հեշտացրեց: Իր հիասքանչ դերասանական խաղով նա հեշտությամբ կարողանում էր ստանալ այն, ինչ պահանջվում էր տվյալ տեսարարանում”:

Վրացուհի մոդել Լինդան տեսահոլովակի նկարահանումներին


Արսեն Սաֆարյանի “Ես քեզ գտա” երգի տեսահոլովակում նկարահանվել է նաեւ վրացուհի մոդել Լինդան, որին ընտրել է “Individuum Casting” ընկերությունը: “Առաջին անգամ չէ, որ աշխատում եմ վրացուհիների հետ, իսկ պատճառը նրանց այն հատկանիշներն են, որոնք բնորոշ չեն հայերիս նիստուկացին, բայց ցանկանում եմ տեսնել իմ կողմից նկարահանված տեսահոլովակներում”,-ասել է ռեժիսորը:

Արսեն Սաֆարյանի "Ես քեզ գտա" տեսահոլովակի նկարահանումներին


Արեն Բայադյանը նշել է, որ նկարահանումները տեւել են 24 ժամ, իսկ այսօր տարվում են մոնտաժային աշխատանքները.““Ես քեզ գտա”-ի պրեմիերան նախատեսում ենք իրականացնել մոտ երկու շաբաթից”: Իսկ մինչ այդ առաջարկում ենք դիտել տեսահոլովակի թրեյլերը:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին