×


Ուրախ իրարանցում Սարգիս եւ Մանո Գրիգորյանների տանը :)

Կանանց մեկամսյակի կապակցությամբ հրապարակումների շարքը եւս մեկով հարստացնելու համար BRAVO.am-ն օրերս այցելել է Գրիգորյանների ընտանիք, որտեղ հրաշալի մթնոլորտ էր տիրում: Սարգիսը մեր առաջարկով թեթեւացրել է սիրելի կնոջ կենցաղային հոգսերը` օգնելով բնակարանի մաքրության հարցում: Դերասանն, իհարկե, խնդրին գեղարվեստորեն մոտեցում է ցուցաբերել, նա ուներ նաեւ օգնականներ, որոնք ջանք չեն խնայել մայրիկին զարմացնելու համար:):

Սարգիս Գրիգորյանը` դստեր հետ


Հայր ու դուստրեր որոշեցին տորթ թխել, հետո լվացքի մեքենայից հանել լվացված շորերը, իսկ վերջում էլ մաքրել հատակը: Սարգիսը խոստավանել է, որ Մանոյի համար առաջին անգամ է նման քայլի դիմում, իսկ պատճառը մեկն է` կինը չի սիրում, երբ տղամարդը խառնվում է կենցաղային գործերին.“Անակնկալներ մատուցում էի, երբ դեռ ամուսնացած չէինք, իսկ հիմա նվիրում եմ այն, ինչ ցանկանում է”,-ասել է նա, դերասանուհին էլ հավելել է, թե ինքն էլ ամուսնուն իր ամբողջ կյանքն է նվիրել:):

 Մանոն նվերներ միայն տոներին չի ստանում, Սարգիսն այս հարցում չափազանց շռայլ է, բայց մեզ հետ զրույցում որոշեց բոլոր տղամարդկանց անունից դժգոհել:). “Ինչո՞ւ մեր տոնը չեն հիշում, օրինակ` հունվարի 28-ը: Կինս ասում է` “Դու զինվոր չես”, ես էլ հարցնում եմ, թե ուզում ես կռիվ սկսվի, գնամ կռվեմ, որ իմանաս` զինվոր եմ:)”:

Սարգիս Գրիգորյանը` դստեր հետ


Չնայած` դերասանին խոհանոցում անհնար է տեսնել, բայց մեկ ուտեստ պատրաստել սովորել է.“Շատ եմ սիրում նրա պատրաստածը, հատկապես, երբ առավոտյան արթնանում եմ եւ ասում` “Մի հատ քո պատրաստած ձվածեղից “В студию”:)”,-պատմել է Մանոն: 

Մարտի 8-ը Գրիգորյաններն այս տարի ընտանեկան միջավայրում են անցկացրել. քանի որ Մանոյի քրոջ ամուսինը գործուղման էր մեկնել, Սարգիսն ամբողջ երեկո տարել է երկու կանանց հաճելի ներկայությունը:).“Իմ ամուսնով հպարտանալու շատ առիթներ ունեմ: Նա միշտ իր ընտանիքի հետ է, անգամ իր ազատ ժամանակն է ինձ հետ անցկացնում: Շատ նվիրված եւ նպատակասլաց մարդ է, բայց փոքրիկ վեճերի դեպքում զիջողի դերում միշտ ես եմ լինում”,-նշել է դերասանուհին, իսկ Սարգիսն էլ իրեն հատուկ հումորով հավելել.“Մանոյին սիրում եմ` իր բոլոր բացասական եւ դրական գծերով, հետաքրքիր դեմք ա, մենք արդեն երկու ընկերուհի ենք դարձել:)”:

Սարգիս Գրիգորյանը` դստեր հետ


Ամուսնական զույգը նշել է` գրեթե անբաժան են.“Չեմ հավատում, որ դերասաններն ասում են, թե ժամանակ չունեն ընտանիքի հետ անցկացնելու համար: Գնումներն անգամ կարող եք միասին անել. երեխաներին նստեցրեք սայլակի մեջ, մեկ ժամ պտտվեք խանութում, դա ավելի է ջերմացնում հարաբերությունները:): Մեր երեխաներին ավելի շատ սիրում ենք, քան` դաստիարակում: Մեր ապրելակերպով փորձում ենք ցույց տալ ճիշտն ու սխալը”:

Մանո Գրիգորյանն իրականում հավանել է ամուսնու եւ դուստրերի թխած տորթը :)


Անդրադառնալով ստեղծագործական կյանքին` դերասանները նշել են, որ ֆիլմում հաճույքով հանդես կգան ամուսինների կերպարում, նաեւ միասին հեռուստահաղորդում վարելու ցանկություն ունեն, իսկ ինչ վերաբերում է առաջարկներին, ապա դրանք առայժմ այնքան էլ չեն գոհացուցիչ չեն.“Հիմա զբաղված ենք մեր բիզնեսով, որը հիմնել ենք Աստղիկի եւ Նարբեի հետ”: 

Նշենք, որ Սարգիս Գրիգորյանի եւ դուստրերի պատրաստած տորթը շատ համեղ էր, թեեւ Մանոյի դեմքի արտահայտությունը հակառակն է հուշում:): 

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին