×


Չհրապարակված կադրեր Անահիտ Կիրակոսյանի ընտանեկան հանգստից

Անահիտ Կիրակոսյանը ձմեռային արձակուրդի համար ընտրել է ծովափնյա երկիր: Նա ընտանիքի հետ օրերս է վերադարձել Եգիպտոսից, որտեղ անցկացրած անմոռանալի օրերի մասին պատմել է BRAVO.am-ին, նաեւ տրամադրել մինչ այս չհրապարակված լուսանկարներ:

Անահիտ Կիրակոսյանն` ամուսնու հետ


«Ամուսնուս խենթ անակնկալն էր աղջկաս տարեդարձը եւ մեր ամուսնության 5-ամյակն այնտեղ նշելը: Շատ անսպասելի որոշեցինք եւ մեկնեցինք: Հայկս առաջին անգամ էր ինքնաթիռ նստում, հարցնում էր` «Մամա, չի ընկնի, չէ՞»: Երբ բացասական պատասխան էի տալիս, ուրախանում էր:)»,-մեզ հետ զրույցում ասել է դերասանուհին:

Անահիտ Կիրակոսյանի ընտանիքը


Անահիտը պասիվ հանգստի սիրահար է, ինչի համար իր պատճառներն ունի. «Առօրյայում եւ աշխատանքի վայրում շատ ակտիվ եմ: Այս անգամ մի ամբողջ շաբաթ ընտանիքիս հետ էի. զբոսնել ենք, նավարկության գնացել, վայելել ծովն ու ձկներին: Կարեւորը՝ երեխաներիս հետ էի, ժամանակ ունեցանք միասին զվարճանալ, զրուցել, կիսվել եւ խորհուրդներ տալ, իսկ Հայկիս հետ հիմնականում ավազով էինք խաղում»:

Անահիտ Կիրակոսյանն` ամուսնու հետ


Նա պատմել է նաեւ հանգստավայրում նշած առիթների մասին.«Աղջիկս` Լաուրան, իր 15-ամյակին քրոջ հետ թռավ օդապարիկով եւ իրականացրեց իր երազանքը: Իսկ մեր ամուսնության հոբելյանի օրը՝ ընթրիքի ժամանակ, մեզ մոտեցան հյուրանոցի աշխատակիցներն ու իրենց լեզվով երգ նվիրեցին ինձ, նաեւ տորթ մատուցեցին: Այս անգամ ամենառոմանտիկն ու պատրաստվածն Արտակն էր: Երբեք չեմ մոռանա մեր ամուսնության 5-ամյակի օրը: Այս տարի ինքս անակնկալ չեմ հասցրել մատուցել, բայց կարծում եմ` սիրահարների տոնին անպայման մի բան կմտածեմ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անահիտ Կիրակոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին