«Ֆուլ Հաուս» սիթքոմի դերասան Մոսո Կարապետյանի եւ ամերիկաբնակ յոգայի ուսուցչուհի Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան պրոֆեսիոնալ ֆոտոշարքն արդեն պատրաստ է: Զույգը լուսանկարները տրամադրել է BRAVO.am-ին, որոնցում կտեսնեք ոչ միայն կադրեր Զվարթնոցից, այլեւ նրանց կյանքի կարեւորագույն օրվա հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերին:
Մոսո Կարապետյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանիքին
Նշենք, որ Մոսոն եւ Քրիստինան պսակադրվել են Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում: Զույգի քավորի պարտականությունները ստանձնել է դերասանի մանկության ընկերը` Վլադ Ստեփանյանը, ով հումորիստ, դերասան Վահագն Ստեփանյանի` Դելոյի եղբայրն է:
Սիրահարներն ամուսնական մատանիներով փոխանակվելուց եւ Տեր հոր օրհնությունը ստանալուց հետո ուղեւորվել են ռեստորանային համալիր` տոնելու իրենց միությունը:
Մոսո Կարապետյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանիքին
Հարսանեկան խնջույքին, որը վարել է դերասան, հումորիստ Գրիգոր Դանիելյանը, ներկա են եղել սիթքոմի դերասանները, Խորեն Լեւոնյանը, Անաիս Սարդարյանը, Սոնա Մաթեւոսյանը, Լեւս Դավթյանը, Գնել Ուլիխանյանը եւ այլք:
Մոսո Կարապետյանը եւ Միհրան Ծառուկյանը
Մոսոն եւ Քրիստինան հարսանիքից հետո ամուսնական ճամփորդության են մեկնել Դուբայ:
BRAVO.am
Լուսանկարները` զույգի արխիվից


×
22,871






