×


Պոռնո. Դիտե՞լ, թե՞ ոչ :)

«Պոռնոգրաֆիա դիտում են բոլորը, իսկ ով կասի` չեմ դիտում, ուրեմն ստում է»` սա ինձ հանդիպած ամենահայտնի պնդումն է պոռնոգրաֆիայի մասին: Երեւի չեմ սխալվի, եթե պնդեմ նաեւ, որ պոռնոգրաֆիայով տարվում են ավելի շատ տղամարդիկ: Դա երեւաց նաեւ 100 հոգու մասնակցությամբ հարցմանս արդյունքում: Ինչպե՞ս են աղջիկները վերաբերվում տղամարդկանց՝ պոռնոգրաֆիա դիտելուն: Ինչպե՞ս են տղամարդիկ վերաբերվում հենց իրենց՝ պոռնոգրաֆիա դիտելուն: Ահա տղամարդկանցից քաղած ամենահետաքրքիր մտքերը, որոնք միգուցե օգնեն աղջիկներին:

«Դեռահասի նայելն ինչ-որ տեղ հասկանալի ա, բայց 30-անց տղամարդու նայելը հոգեբանական խնդիր կարող ա լինել»:

 «Դրական եմ վերաբերվում... անձամբ ես շատ բան սովորել ու կիրառում եմ. նրանք ողջ օրն էդ գործին են, մանր խնդիրների լուծումները վաղուց գտել են. մի քիչ ուրիշ ձեւ են պառկում, մի տեղ բարձ են դնում, ու ամեն ինչ հարմար ու հեշտ ա դառնում»:

 «Նորմալ, բայց եթե դեռահասն ամբողջ օրը նայի, թե սեւամորթ մուտանտն ինչ կարգի ա 3 աղջիկ բավարարում, միգուցե էլ երբեք վարտիքը չիջեցնի»:
 
...Եվ մի քանի միտք աղջիկներից, որոնք միգուցե զգոնացնեն տղամարդկանց:

«Ինձ համար տհաճ ա ու անհասկանալի..»:

«Նորմալ եմ վերաբերվում, հատկապես, որ կանայք էլ են դիտում..»:

«Եթե դրանով բավարարվում են, թող նայեն, ինչ ասեմ»:

«Շատ լավ ա, թող նայեն, մի երկու բան սովորեն»:

 «Միգուցե ծիծաղելի հնչի, բայց պոռնոգրաֆիայի ավելցուկը վաղ, թե ուշ բերելու ա իմպոտենցիայի»:

 «Եթե կինը կողքը պառկած` ինքը չի փակվում լոգարանում իր փորնի հետ, ապա նորմալ եմ վերաբերվում»:

«Եթե ամուսինս թաքուն նայի, կնեղվեմ, եթե միասին նայենք, չեմ նեղվի»:

 Նկատո՞ւմ եք, որ կարծես կանայք պոռնոգրաֆիային վերաբերվում են որպես դավաճանության՝  իրենց փոխարինող մի բանի, ու նեղվում դրանից, ինչպես տղամարդիկ՝  վիբրատորից ու ֆալոիմիտատորից:
 
Ահա պոռնոգրաֆիայի մասին ամենահետաքրքիր փաստերը.

1.Ըստ կանադացի հոգեբան Ս. Լաջենսի՝ ժամանակակից տղաները համացանցում պոռնոգրաֆիա են սկսում փնտրել 10 տարեկանից` ձեւավորելով «աջ ձեռքի սերունդ»: Ինչո՞ւ. նախ ինտերնետ-պոռնոգրաֆիան շատ բազմազան է, քան, օրինակ, պարզ մերկ նկարը: Այն անընդհատ թարմանում է: Մի փորձի ժամանակ տղամարդկանց ստիպել են պոռնո դիտել միանգամից 22 էկրանով: «Ամենաբարձր» էրեկցիաները գրանցվել են այն պահերին, երբ էկրաններին երեւացել են ամենաշատ քանակով թարմ պոռնոկադրերը: «Բնությունն այնպես է անում, որ արուն պատրաստ լինի զուգավորմանն այնքան ժամանակ, քանի դեռ իր շուրջը նոր էգեր կան:  Հետեւաբար որքան լավ եք ճանաչում ձեր սեքս-պարտնյորին, այնքան ավելի ուշ եք սերմնաժայթքում»,-նշում է հոգեբանը: (Մտածում եմ` միգուցե հենց սա են զգում աղջիկները, երբ խանդ են զգում պոռնոկադրերի ու էկրանային «էգերի» նկատմամբ):

2.Այս երեւույթը հոգեբանության մեջ հայտնի է որպես Կուլիջի էֆեկտ. արուն ամենաբարձր սեքսուալ ակտիվությունն է ցուցաբերում բեղմնավորմանը պատրաստ ամենանոր էգի նկատմամբ: Առանց Կուլիջի էֆեկտի ինտերնետ-պոռնոգրաֆիան ուղղակի գոյություն չէր ունենա: Փաստորեն, տղամարդը էկրանին հայտնվող ամեն նոր կին էակին ընկալում է որպես սերունդ շարունակելու հնարավորություն: Ի դեպ, ամեն նոր պոռնոկադրի հետ ուղեղում դոֆամինի նոր արտանետում է գրանցվում, իսկ դա հաճույքի հորմոնն է, որն ազդում է մոտիվացիայի վրա:

3. 2009-ին մի հետաքրքիր հոգեբանական թեստ տապալվեց, քանզի հնարավոր չեղավ գտնել գոնե մեկ ուսանողի, ով ծանոթ չէր ինտերնետ-պոռնոյին: Ստիպված հարցը տրվեց պոռնո դիտող 20 պատահական ուսանողի.«Ազդում է արդյո՞ք պոռնոգրաֆիան կանանց հետ հարաբերությունների վրա»: Անխտիր բոլորը պատասխանեցին. «Ոչ, չի ազդում»: Բայց չէ՞ որ նրանք միջինում 10 տարի շարունակ օգտվել էին ինտերնետ-պոռնոյից: Իսկ դա նույնն է, որ ձկանը հարցնես. «Ազդում է արդյո՞ք ջուրը քո կյանքի վրա»:

4.Շատ տղամարդիկ ինտերնետ-պոռնոյով ինքնաբավարարումը համարում են սեռական կյանքի առկայություն: Բայց դա, բնականաբար, սեքս չէ: Հոգեբանները հստակ սահմանում են` ինտերնետ-պոռնոյի ու սեքսի միջեւ տարբերությունը նույնքան ահռելի է, որքան, օրինակ, ուլտրաժամանակակից տեսախաղերի ու շախմատի միջեւ: Ես պոռնոն կհամեմատեի նաեւ գերկալորիական ֆասթֆուդի հետ՝ սննդի փոխարեն, կամ սոցցանցի հետ՝ կենդանի շփման փոխարեն: Որակյալ սննդի համար, ինչպես եւ իրական կնոջ, պետք են նախապատրաստական գեղեցիկ աշխատանքներ, պետք է ջանք թափել, տաղանդ ու շնորհք ունենալ ի վերջո, լավ, գոնե փող ունենալ… Իսկ պոռնոկադրը դոֆամին է արտադրում վայրկենապես: Ծույլերի աշխարհ:

5.Կախվածությունը պոռնոգրաֆիայից շատ վտանգավոր է: Դոֆամինի մշտական չափաբաժնից նեյրոններում կուտակվում է FosB պրոտեին, ինչն ուղեղի կառուցվածքային փոփոխության է հանգեցնում: Սկզբում գնալով դժվարանում է իրական կանանցից հաճույք ստանալը, իսկ հետո դուք սկսում եք արձագանքել միայն պոռնոյին. մնացածը ձեզ սմքած ու ձանձրալի է թվում: Ի վերջո, վերանում է կամքի ուժը, իսկ դա արդեն ուղեղի դիմային կեղեւի փոփոխություն է: Փաստացի, պոռնոգրաֆիայի «ավելցուկը» կարող է բերել իմպոտենցիայի (էրեկտիլ դիսֆունկցիայի). ճիշտ էր հարցմանս մասնակցած աղջիկը: 

Մի խոսքով, եթե բացարձակ չհրաժարվել պոռնոդիտումից, ապա գոնե չափավորություն պետք է: Միայն թե չափավորությունն էլ շատ հարաբերական երեւույթ է:  Այնպես որ, ինձ մնում է բոլորին ինքնաբուխ, ջանասեր եւ ոչ սինթետիկ սեքսուալ կյանք մաղթել: Հատկապես ձեզ՝ տղամարդիկ;):



Աուրա Ֆ.
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին