×


Ջասթին Թիմբերլեյքի խոստովանությունը, Բրիթնի Սփիրսի առաջին մրցանակը` “People`s Choice Awards 2014”-ում

Լոս Անջելեսում երեկ տեղի է ունեցել 40-րդ “People`s Choice Awards”-ը: Հեղինակավոր մրցանակաբաշխության “աստղային” հյուրերը նախ քայլել են կարմիր գորգի վրա` ցուցադրելով իրենց տոնական հագուկապն ու, իհարկե, լուսանկարվելով, իսկ հետո նրանցից ոմանք ստացել են ցանկալի արձանիկները:

Ջասթին Թիմբերլեյքը


Հեռուստատեսության, կինոյի եւ երաժշտության ոլորտների ներկայացուցիչներից համապատասխան անվանակարգերում հաղթողներն ընտրվել են հանրության կողմից` ինտերնետային քվեարկությամբ: Միջոցառման հանդիսավարներն են եղել Քեթ Դենինգսն ու Բեթ Բերսը:

Բրիթնի Սփիրսն` ընկերոջ հետ


Չորս մրցանակի է արժանացել դերասանուհի Սանդրա Բալոքը, իր 14-րդ արձանիկն է ստացել հաղորդավարուհի Էլեն ԴեՋեներսը` դառնալով բացարձակ առաջատար մրցանակաբաշխության պատմության մեջ: Իսկ իր առաջին մրցանակն է ստացել երգչուհի Բրիթնի Սփիրսը, ով երեկոյին մասնակցել է ընկերոջ` Դեւիդ Լուկադոյի հետ:

Ջասթին Թիմբերլեյքը հաղթող է դարձել երեք անվանակարգում: Նա իր հաջողությունների համար շնորհակալություն է հայտնել կնոջը.“Ջեսիկա Բիլն ինձ սովորեցրեց համբերել, նաեւ սովորեցրեց տեղադրել կեղտոտ ափսեները լվացող մեքենայի մեջ:)’’:

Սանդրա Բալոքը


Ներկայացնում ենք “People`s Choice Awards 2014” մրցանակաբաշխության լուսանկարներն ու մրցանակակիրներից մի քանիսին: Հաղթողների ամբողջական ցուցակին առաջարկում ենք ծանոթանալ այստեղ: 

“Սիրելի ֆիլմ” - “Երկաթե մարդը 3”
“Սիրելի դերասան” – Ջոնի Դեփ
“Սիրելի դերասանուհի” - Սանդրա Բալոք
"Սիրելի դրամա" - “Գրավիտացիա’’
"Սիրելի դրամատիկ դերասան" – Լեոնարդո ԴիԿապրիո
“Սիրելի սարսափ ֆիլմ” – “Տելեկինեզ’’
"Սիրելի դուետ" – Սանդրա Բալոք եւ Ջորջ Քլունի
"Սիրելի երգիչ" – Ջասթին Թիմբերլեյք
"Սիրելի երգչուհի" – Դեմի Լովատո
"Սիրելի խումբ" – “One Direction”
"Սիրելի փոփ-արտիստ" – Բրիթնի Սփիրս
"Սիրելի երգ եւ տեսահոլովակ"“Roar”, Քեթի Փերի

BRAVO.am
Աղբյուրը` Spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին