×


Ջոնի Դեպն ու Էմբեր Հերդն ամուսնանո՞ւմ են

Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի նշանադրությունն ու առաջիկայում կայանալիք հավանական ամուսնությունը շարունակում է մնալ շոու-բիզնեսով հետաքրքրվողների ամենաքննարկելի թեման: Պապարացիներին հաջողվել է լուսանկարել դերասանուհու մատնեմատի մատանին, հարսանիքի հետ կապված մանրամասներ տարածում են զույգին մոտ կանգնած աղբյուրները, իսկ դրանց հավատալ, թե` ոչ, որոշեք ինքներդ:):

Ջոնի Դեփը եւ Էմբեր Հերդը


50-ամյա դերասանը եւ 27-ամյա դերասանուհին, ըստ տարածված լուրերի, նախատեսում են պսակադրությունը կազմակերպել Բահամյան կղզիներից մեկում, որը պատկանում է հենց Դեփին: Զույգը պատրաստվում է միջոցառմանը հրավիրել միայն ամենամտերիմներին:

Ջոնի Դեփը եւ Էմբեր Հերդը


Էմբերն ու Ջոնին ծանոթացել են 2011 թվականին` ֆիլմի նկարահանումների ընթացքում, սակայն մինչ 2012 թվականը չեն կարողացել լրջացնել հարաբերությունները: Իսկ պատճառը դերասանի եւ ֆրանսիացի դերասանուհի, մոդել, երգչուհի Վանեսա Պարադիի` 14 տարի տեւած քաղաքացիական ամուսնությունն էր. նրանք համատեղ երկու երեխա ունեն` Լիլի Ռոուզը եւ Ջեքը: Ի դեպ, Էմբերը մտերիմ է Լիլի Ռոուզի հետ. պապարացիները նրանց հաճախ են լուսանկարում միասին զբոսնելիս կամ գնումներ կատարելիս:

BRAVO.am
Աղբյուրը` kp.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին