×


Ջուսը` ամառային հանգստի ու խոտի համ ունեցող միջատների մասին :)

“Եթե հանգստանալ, ուրեմն` 100 %-ով: Լիարժեք հանգստիս համար անհրաժեշտ են ծով, փափուկ ավազ եւ շոփինգ”,-BRAVO.am-ին ասել է Ջուսն ու նշել` թեեւ այդպիսի հանգստի կարիք շատ ունի, այս ամառ ճամփորդության չի մեկնի.“Զբաղված եմ նոր տեսահոլովակիս նկարահանման նախապատրաստական աշխատանքներով”:

Ջուսը


Երգչուհին հիշել է  “Բնական Ջուս” ռեալիթի-շոուի շրջանակում իր ուղեւորությունը Վրաստան.“2010 թիվն էր: Եղանք Քոբուլեթիում, Բաթումում: Չնայած նկարահանումներին` հնարավորություն ունեի հանգստանալ եւ ուղեղս անջատել. աշխատանքից հետո գնում էի ծովափ, պառկում ավազին, արեւայրուք ընդունում: Շատ ուրախ էին անցնում օրերը: Բավական հաճելի հուշեր ունեմ”:

Ջուսը


Ջուսը պատմել է, որ իր` լիարժեք հանգիստ վայելելուն կարող են խանգարել ու հաճախ այդպես էլ վարվում են միջատները:).“Ավտոբուսով շուրջ 33 ժամ ճանապարհ գնալուց հետո գիշերեցինք Ազովի ծովի մոտ գտնվող Եյսկ քաղաքի փոքրիկ քոթեջներում: Այնքան սարդեր կային, իսկ ես միջատներից ահավոր վախենում եմ… Մի խոսքով` նրանց շնորհիվ հոգնածությունս միանգամից անցավ:)”:

Ջուսը


Եյսկում երգչուհին նաեւ ելույթ է ունեցել` կրկին սարդերի եւ այլ միջատների ընկերակցությամբ:).“Բացօթյա միջոցառում էր: Երգելիս, երբ շունչ քաշեցի, մի քանի միջատ մտան բերանս. ձայնս դուրս չէր գալիս… Երբեւէ միջատ չեմ ուտի, բայց նշեմ, որ խոտի համ ունեին”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ջուսի անձնական արխիվից եւ Վիգեն Մնոյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին