×


Ռազմիկ Ամյանի կյանքում կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել

Ռազմիկ Ամյանն այլեւս լիարժեք քրիստոնյա է. երգիչը, ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, սեպտեմբերի 15-ին` Խաչվերացի օրը, մկրտվել է Մոսկվայի նորակառույց Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում, իսկ մյուռոնից հանելու օրը համընկել է հայոց առաջնորդանիստ եկեղեցական համալիրի օծման եւ բացման հետ:

Ռազմիկ Ամյանը մկրտվել է


Մեզ հետ զրույցում պրոդյուսեր Արմին Մովսիսյանը նշել է, որ երգչի կնքահայրը նրա մոսկվաբնակ ընկերներից է, մկրտության արարողությունն էլ կատարել է Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդ տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:

Ռազմիկ Ամյանը մկրտվել է


“Ռազմիկի կյանքում դա չափազանց կարեւոր իրադարձություն էր, քանի որ այսուհետ համարվում է իրական քրիստոնյան: Այդ օրը նա սրբազանից ստացել է իր համար շատ թանկարժեք նվերներ` ավետարան, որտեղ գրված է մկրտության ամսաթիվը եւ Էջմիածնում օծված խաչ”,-ասել է երգչի պրոդյուսերը` հավելելով, որ նա մինչ մկրտվելը հրաժարվել է կնքահայր լինելու առաջարկներից:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արմին Մովսիսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին