«Դոմինո»-ի երկրորդ եթերաշրջանը եւս մոտեցավ ավարտին: Սիթքոմի վերջին սերիան կցուցադրվի այսօր: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է հումորային նախագծի ռեժիսոր Հարություն Խալաֆյանը:
«Դոմինո» սիթքոմի նկարահանումներին
«Սպասվում է սիթքոմի տրամաբանական գեղեցիկ ավարտ: Գուցե այն ոմանց համար անսպասելի լուծում թվա: Վերջին նկարահանումը եւս շատ լավ է անցել`հետաքրքիր եւ աշխույժ մթնոլորտում: Բոլոր դերասանները, ինչպես միշտ, նույն եռանդով են աշխատել: Արձակուրդի գնալու տրամադրություն բացարձակ չի զգացվել»,-նշել է ռեժիսորը:
Ելենա Վարդանյանը` «Դոմինո» սիթքոմի նկարահանումներին
Նրա խոսքով` հեռուստադիտողի արձագանքն այս եթերաշրջանում հիմնականում դրական է եղել: Իսկ նոր` 3-րդ եթերաշրջանի հետ կապված նորություններիի եւ փոփոխությունների մասին կտեղեկացնեն առաջիկայում:
Նարեկ Բավեյանը՝ «Դոմինո» սիթքոմի նկարահանումներին
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` «Դոմինո» սիթքոմի արխիվից


×
15,535





