×


Ռեյչլ Ռայրսոն. ֆրանսահայ մոդելն ուզում է Հայաստան այցելել:)

Ռեյչլ Ռայրսոնը ֆոտոմոդել է, լուսանկարվել է “Maxim” եւ այլ մի շարք ամսագրերի համար, հայտնվել է օրացույցների շապիկներին, նշում է՝ հայկական արմատներ ունի, ապրում է ԱՄՆ-ում, ցանկանում է ֆիլմերում նկարահանվել, BRAVO.am-ի հետ զրույցում էլ ասել է՝ երեխաներ ունենալու եւ Հայաստան այցելելու ցանկություն ունի:):  

Ռեյչլ Ռայրսոնը


-Ռեյչլ, պատմիր քո ընտանիքի եւ հայկական արմատների մասին:

-Մայրս ֆրանսուհի է, իսկ հայրս՝ հայ: Ես մեծացել եմ Միչիգան նահանգում: Ունեմ երեք քույր, ես ավագն եմ:

-Ինչո՞վ ես զբաղվում ներկայում: Ինչպե՞ս է ընթանում մոդելային գործունեությունդ:

-Շարունակում եմ զբաղվել մոդելինգով, բայց նաեւ ցանկանում եմ որպես դերասանուհի հանդես գալ: Նկարահանվել եմ բազմաթիվ օրացույցների համար: Հիմնականում որպես ֆոտոմոդել եմ հանդես գալիս:

Ռեյչլ Ռայրսոնը


-Ո՞րն է քո երազանքը:

-Ես երազում եմ տեսնել ողջ աշխարհը, այլ ոչ միայն զբոսաշրջային վայրերը:

-Պատմիր  քո ամենահաջողված ֆոտոշարքի մասին:

-Ես տարբեր օրացույցների շապիկներին եմ եղել, իսկ ամսագրերի շապիկներին դեռեւս չեմ հայտնվել: Իմ ամենահաջողված ֆոտոշարքերից մեկն արվել է Բեւերլի Հիլզում. բիկինիներով եմ լուսանկարվել: Հրաշալի են ստացվել նաեւ “Bay Jamaica” ցուցադրության ժամանակ ֆիքսված լուսանկարները:

Ռեյչլ Ռայրսոնը


-Երբեւէ եղե՞լ ես Հայաստանում եւ արդյո՞ք նման ցանկություն ունես:):

-Ոչ, ցավոք, երբեք չեմ եղել, սակայն շատ հետաքրքրված եմ հայկական մշակույթով: Հուսով եմ` մեկ օր կայցելեմ Հայաստան:

-Ամուսնացած ես, բայց  դեռեւս երեխաներ չունես: Կարծում ես՝ դա կխանգարի՞ քո գործունեությանը:

-Ես շատ եմ ցանկանում երեխաներ ունենալ եւ չեմ կարծում, որ նրանք կխանգարեն իմ գործունեությանը: Շատ նպատակներ ունեմ… 

Ռեյչլ Ռայրսոնը


-Պլաստիկ վիրահատություններ շա՞տ ես կատարել:

-Ես բուսակեր եմ: Կյանքի այդ ոճն ինձ հոգեհարազատ է: Կարծում եմ, որ պլաստիկ վիրաբուժությունից պետք է խուսափել, քանի որ կարելի է գեղեցիկ մարմին ունենալ նաեւ բնական միջոցներով, ուղղակի հարկավոր է կամքի ուժ ունենալ:

Զրուցեց Աննա Զիլֆուղարյանը/Bravo.am/
Լուսանկարները` Ռեյչլ Ռայրսոնի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին