×


Ռիկարդո Տիշի.“Մի քանի վայրկյանն էլ բավական էր, որ սիրահարվեմ Քիմին”

“Givenchy’’ նորաձեւության տան կրեատիվ տնօրեն Ռիկարդո Տիշին համեմատել է Քիմ Քարդաշյանին լեգենդար Մերլին Մոնրոյի հետ: Նա խոստովանել է, թե ռեալիթի շոուների թագուհին առաջին հայացքից գերել է իրեն:

Ռիկարդո Տիշին եւ Քիմ Քարդաշյանը


“The Sunday Times”-ին տված հարցազրույցում Տիշին հետեւյալն է ասել.“Քիմի հետ ծանոթացել եմ իմ լավ ընկեր Քանյե Ուեսթի շնորհիվ: Մի քանի վայրկյանն էլ բավական էր, որ սիրահարվեմ նրան: Նա մեր օրերի Մերլին Մոնրոն է: Ոմանք կարծում են, թե նա տիկնիկ է, բայց իրականում շատ խելացի եւ ուժեղ կին է’’:

Քիմ Քարդաշյանին համեմատում են Մերլինի Մոնրոյի հետ


Ռիկարդոն նաեւ հավելել է, որ գեղեցկությունից առավել գնահատում է նրա տաղանդը.“Ինձ դուր են գալիս այն մարդիկ, ովքեր ունեն սեփական կարծիք եւ չեն վախենում արտահայտել այն”:

Նշենք, որ ժամանակին նորաձեւության աշխարհի հայտնի մեկ այլ ներկայացուցիչ Կարին Ռոյթֆելդը նույնպես համեմատել է մեր հայրենակցուհուն Մոնրոյի հետ` ասելով, թե “Քիմի կերպարը եւս միանշանակ չէ”:


BRAVO.am
Աղբյուրը`  Spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին