×


Ռիհանան նոր սիրելի՞ ունի

Կրքոտ Ռիհանայի՝ Բարբադոսում վայելած ‘’կիսամերկ’’ հանգստի մասին արդեն պատմել ենք: Հանգստի ավարտից հետո երգչուհին վերսկսել է ակտիվ գործունեությունը: Մի քանի ֆոտոշարքերում լուսանկարվելուց հետո նա մասնակցել է նոր տեսահոլովակի նկարահանմանը:

Ռիհանան


“Work” երգի հիման վրա նկարահանվող տեսահոլովակի պրեմիերան կկայանա շուտով, իսկ մինչ այդ համացանցում են հայտնվել Ռիհաննայի՝ պապարացիների կողմից արված լուսանկարները, որտեղ կրքոտ գեղեցկուհին համբուրվում է ոմն երիտասարդի հետ: Լույսի արագությամբ տարածված լուսանկարները բուռն քննարկումների առիթ են դարձել: Երգչուհու երկրպագուները ուրախացել են, որ Ռիհանան մոռացել է նախկին սիրեցյալ, երգիչ Քրիս Բրաունին եւ վերջապես իրական սեր է գտել:

Սակայն այդ լուրը միանգամից հերքվել է. պարզվում է` լուսանկարներում երեւացող երիտասարդը ռեփեր A$AP-ն է, ով դուետով հանդես է եկել Ռիհանայի հետ՝ կատարելով  Work երգը: Փաստորեն, լուսանկարները արվել են տեսահոլովակի նկարահանման հրապարակում:

Ռիհանան ու ռեփեր A$AP-ը


Լուրերը հերքվելուն պես նկարահանման մասնակիցներից մի քանիսը շտապել են հայտնել Ռիհանայի ու A$AP-ի հարաբերությունների մանրամասները՝ հայտնելով, որ երգչուհուն ու ռեփերին բացի գործնական հարաբերություններից կապում է ավելին: Նկարահանմանը մասնակցած ականատեսները հայտնել են լրագրողներին, որ Ռիհանայի ու A$AP-ի հարաբերությունները սիրահար զույգի վարքագծի են նման՝ նրանք անդադար գրկախառնվում են, բռնում միմյանց ձեռքերն ու համբուրվում:

Ռիհանան ու ռեփեր A$AP-ը


Երգչուհուն ու ռեփերին մոտ գտնվող աղբյուրները տեղեկացրել են, որ նրանք արդեն մի քանի ամիս է՝ սիրահար զույգ են ու հենց այդ պատճառով են որոշել համատեղ ստեղծագործություն ներկայացնել: Ռեփերը շրջագայել է Ռիհանայի հետ Diamond համաշխարհային համերգաշարի ընթացքում եւ ելույթ ունեցել երգչուհուց առաջ:

Երգչուհին ու ռեփերը պաշտոնապես չեն հաստատել կամ հերքել այս լուրը, սակայն Ռիհանան էլ ավելի է թեժացրել բամբասանքները, երբ այս տարվա ապրիլին Ինստագրամի պաշտոնական էջում տեղադրել է իր եւ A$AP-ի լուսանկարը, որտեղ նրանք գրկախառնվում են:

Bravo.am
Աղբյուրը՝ Spletnik

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW