×


Ռոզի Ավետիսովա.«Գուցե ավելի բաց ֆոտոշարքում նկարվեմ»

Ռոզի Ավետիսովան նոր ֆոտոշարք ունի, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին: «Եթե գտնեմ քեզ» սերիալի դերասանուհին այս անգամ համագործակցել է լուսանկարիչ Տիգրան Մանուկյանի հետ, արդյունքը համարում է գոհացնող, նշում է՝ իրեն գրավել է կադրերի բնականությունը:

Ռոզի Ավետիսովան


«Լուսանկարներում տրամադրություն կա, որը տեղում է ծնվել: Նույնիսկ հատուկ դիմահարդարում եւ վարսահարդարում չենք արել, ոչինչ նախապես չենք բեմադրել»,-նշել է նա եւ հավելել, որ իրեն առավել հոգեհարազատ են հենց այս ոճի ֆոտոշարքերը:

Ռոզի Ավետիսովան


Դերասանուհու խոսքով՝ լուսանկարների անկեղծությունը տրամադրություն փոխանցելու շնորհիվ է.«Իսկ առհասարակ, չեմ կարծում՝ անկեղծ ֆոտոշարք է: Անգամ ծիծաղելի է, քանի որ մարդիկ լողավազանի մոտ արված ավելի բաց ու անկեղծ լուսանկարներ ունեն: Եթե հետաքրքիր առաջարկ լինի, հավանեմ լուսանկարչի աշխատանքները, գուցե ավելի բաց ֆոտոշարքում նկարվեմ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Տիգրան Մանուկյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին