×


Ռոլանդ Գասպարյանը` աղուհացով ու սիրելիին եւ մյուսներին շնորհավորանքով :)

“The Reincarnation” ռեգգի խումբը 2013 թվականը մեկնարկում է նոր ձայնասկավառակի թողարկմամբ. հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Կոմիտաս 46 հասցեում գտնվող “Café Shot”-ում տեղի կունենա “Աղուհաց” ալբոմի շնորհանդեսը:

“Աղուհաց” ալբոմի շապիկը


Բենդի վոկալիստ եւ կիթառահար Ռոլանդ Գասպարյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ նոր CD-ն թողարկվելու է 3000 օրինակով` որպես նվեր, իսկ ովքեր չեն ստանա ալբոմը, շնորհանդեսի օրվանից սկսած կարող են երգերն անվճար ներբեռնել խմբի պաշտոնական կայքից:

“Աղուհաց”-ում ընդգրկված է 7 երգ.“Որոշել ենք ալբոմն անվճար բաժանել: Կան գործեր, որոնք նոր պիտի լսվեն, մյուսներն էլ հայտնի են մեր համերգներից: Այսուհետ մեր բոլոր ալբոմներում կլինի 7 երգ:)”:

Ռոլանդ Գասպարյան. “Որոշել ենք “Աղուհաց” ալբոմն անվճար բաժանել”


Խոսելով “Աղուհաց” ալբոմի շապիկի դիզայնի մասին, Ռոլանդը հետեւյալն է ասել.“Երբ հանդիպեցի իմ շատ սիրելի Արա Ասլանյանին, արդեն գիտեի` ինչ եմ ուզում, իր օգնությամբ ստացանք ճիշտ պատկերացրածս: Նույնը կարող եմ ասել ալբոմի երգերի մասին, այսինքն` այն մարդկանց մասին, որոնք նվագում են այս ընտանիքում: Ստեղծագործողի համար շատ կարեւոր է, երբ քեզ լավ են հասկանում”:

Ձայնասկավառակի շնորհանդեսից մեկ ամիս հետո նաեւ կթողարկվի խմբի DVD տեսասկավառակը, որում ներառված են կադրեր նախորդ տարվա եվրոպական շրջագայությունից ու երեւանյան համերգներից:

Ռոլանդ Գասպարյանն իր սիրելիի` Գայանեի հետ


Ի դեպ, “The Reincarnation”-ի համար տարին արդեն իսկ սկսվել է համերգներով: Ռոլանդ Գասպարյանը Նոր տարին դիմավորել է աշխատանքային մթնոլորտում, իսկ առաջինը շնորհավորել է իր սիրելիին` Գայանեին, եւ ընտանիքի անդամներին:):

“Ամանորին ելույթ ենք ունեցել մի քանի վայրում եւ մի քանիսից էլ հրաժարվել ենք, քանի որ չէինք հասցնում”,-ասել է երաժիշտը` կատակելով, որ 50-ից հետո իրեն կնվիրի Ձմեռ պապի աշխատանքին:):

Ռոլանդ Գասպարյանն իր սիրելիի` Գայանեի հետ


Նա այնքան էլ չի սիրում Ամանորին տնից տուն հյուր գնալ, բայց նշում է, որ կան մտերիմ մարդիկ, որոնց այցելում է. “Կարծում եմ` Նոր տարին առիթ է անցած տարվա սխալները չգործելու եւ տարին ավելի մաքուր ու նորովի սկսելու համար: Ուզում եմ, որ այս տարվանից բոլորս ապրենք արեւի պես տաք, ջրի պես մաքուր ու երկնքի պես պարզ… Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք լսում ու սիրում են մեզ եւ ապրում են հույսով ու հավատով, որ մի օր ամեն ինչ լավ կլինի”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/
Լուսանկարները` Ռոլանդ Գասպարյանի անձնական արխիվից, Արտյոմ TyomS Հարությունյանի եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին