«Մի գդալ սեր», «Յար արի», «Աղուհաց», «Երեւան», «Քեզ պիտի սիրեմ» ու բազմաթիվ այլ երգերով հայտնի Ռոլանդ Գասպարյանը երեկ՝ հունիսի 12-ին, նշել է 30-ամյակը։ «Reincarnation»-ի վոկալիստն ընկերների ու հարազատների հետ տարեդարձը տոնել է «Ռեինկարնացիայի տանը»՝ փակ համերգ-երեկույթով։ Խմբի երաժիշտները նրա համար նվագել են «Ծնունդդ շնորհավոր»-ը, իսկ թե ինչպիսին է եղել տորթը, կտեսնեք ստորեւ ներկայացված լուսանկարում:):
Ռոլանդ Գասպարյանը նշել է 30-ամյակը
BRAVO.am-ի հետ զրույցում երաժշտի կինը՝ «Գոհար» համույթի պարուհի Գայանե Հովհաննիսյանը, հայտնել է, որ իրենց նորաստեղծ ընտանիքում տոնական օրերը սկսում են նշել կեսգիշերից։
Ռոլանդ Գասպարյանը եւ Գայանե Հովհաննիսյանը
Նախորդ տարի` Ռոլանդի 29-ամյակին, խնջույքի փոխարեն Գայանեն ամուսնուն հրավիրել էր ռոմանտիկ ընթրիքի.«Ռոլանդը մեծ միջոցառումների սիրահար չէ, նախընտրում է իր մտերիմների հետ օրն անցկացնել: Այս անգամ հետաքրքիրն այն է, որ բացի համերգից, մի քանի վայրում ենք նշում»։
«Reincarnation» խումբն առաջիկայում ելույթներ ունի Երեւանում, նաեւ ծրագրված են հյուրախաղեր արտերկրում։
BRAVO.am
Լուսանկարները՝ զույգի արխիվից


×
7,904







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: