27 Հունվար 12
Ռոման Սիմովիչը, Երիտասարդական նվագախումբը, նոր ձայնասկավառակն ու ծննդյան տարեդարձը:)
 
0

Հունվարի 26-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ ելույթ ունեցող Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը միանգամից երեք տոն է նշել: Նախ` Երեւան էր ժամանել Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, հայտնի ջութակահար Ռոման Սիմովիչը:
 
Սերգեյ Սմբատյանն ու Ռոման Սիմովիչը

2005 թվականի` Ռոդոլֆո Լիպիցերի անվան ջութակահարների միջազգային մրցույթին Ռոմանը առաջին մրցանակին է արժանացել: Որպես լավագույն կատարում` նրան նաեւ տասներկու հատուկ մրցանակ է շնորհվել: Սիմովիչը համարվում է լավագույն ջութակահարներից մեկն իր սերնդակիցների շարքում: Դրա մասին են վկայում նաեւ Սիոն Վալեի, Յամպոլսկու եւ Վենյավսկու անվան  ջութակահարների միջազգային մրցույթներին ստացած մրցանակները:

Հայաստանի պետական նվագախմբի ուղեկցությամբ` Ռոման Սիմովիչը կատարեց Էրիկ Կորնգոլդի ջութակի կոնցերտը, ինչպես նաեւ Էռնեստ Շոսոնի սիմֆոնիան: Երկու ստեղծագործությունն էլ առաջին անգամ էին հնչում հայաստանյան բեմում: Համերգի ընթացքում տեղի ունեցավ նաեւ Կարեն Անանյանի` լարային նվագախմբի համար “Լեգենդ”-ի պրեմիերան: Այս ստեղծագործությունը նվիրված է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին:
 
Սոֆի Մխեյանն ու Սերգեյ Սմբատյանը

“Ներկայացրինք փայլուն, հետաքրքիր եւ միեւնույն  ժամանակ բարդ ծրագիր’’,- ասել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը:

“Առաջին անգամ եմ Երեւանում եւ շատ շնորհակալ եմ Սերգեին, որ հրավիրեց ինձ ելույթ ունենալ այստեղ: Շատ լավ արձագանքներ եմ մշտապես լսել Երիտասարդական նվագախմբի մասին: Լոնդոնում ձայնագրություններից մեկի ընթացքում զրուցում էինք ջութակահար Միքայել Սիմոնյանի հետ, որն էլ ասաց` անպայման պետք է մեկնեմ Երեւան ու համագործակցեմ նվագախմբի հետ’’,-նշել է Ռոման Սիմովիչը:
 
Երիտասարդայան նվագախմբի երեւանյան համերգին

Ջութակահարը նաեւ հույս է հայտնել, որ սա իր առաջին, բայց վերջին համերգը չէ Երեւանում: Նա նաեւ ցանկություն է հայտնել շարունակել համագործակցությունը նվագախմբի հետ: Երեւանյան համերգից հետո Ռոմանը մեկնել է Լոնդոն, այնուհետեւ համերգով հանդես է գալու Գերմանիայում: Նշենք նաեւ, որ Սիմովիչը Երեւանում գտնվելու ընթացքում վարպետության դաս է անցկացրել կոնսերվատորիայի ուսանողների հետ:

Ռոման Սիմովիչի հետ համատեղ համերգով ազդարարվեց Հայաստանի երիտասարդական նվագախմբի 6-ամյակը,  երեկոյի ընթացքում տեղի է ունեցել նաեւ նվագախմբի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը:
 
Կարեն Շահգալդյանը

 Ձայնասկավառակը կոչվում է  “Music is the Answer’’, այն թողարկվել է  “SONY-DADC’’ ձայնագրման ստուդիայի կողմից: CD-ում ընդգրկված են Չայկովսկու “Սերենադ լարայինների համար’’ ստեղծագործությունը, Շեստոկովիչի “Կամերային սիմֆոնիան’’, Հայրապետյանի ստեղծագործությունը լարայինների համար:  Ձայնասկավառակները վաճառվելու են նաեւ արտերկրում:

“Սա նվագախմբի կարեւորագույն նախագծերից է: Միջազգային շուկա դուրս եկող եւ միջազգային հանդիսատեսի դատին ներկայացվող ձայնասկավառակ է: Վերհիշելով մեր անցած ուղին` գիտակցում եմ, որ մեր թիմը շատ ճիշտ ու գրագետ է աշխատել”,- նշել է Սերգեյ Սմբատյանը: 

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Երիտասարդայան նվագախմբի երեւանյան համերգին

Երիտասարդայան նվագախմբի երեւանյան համերգին

Երիտասարդայան նվագախմբի երեւանյան համերգին

Երիտասարդայան նվագախմբի երեւանյան համերգին

Սոֆի Մխեյանն ու Սերգեյ Սմբատյանը

Սոֆի Մխեյանն ու Սերգեյ Սմբատյանը

Սերգեյ Սմբատյանն ու Ռոման Սիմովիչը

Սերգեյ Սմբատյանն ու Ռոման Սիմովիչը

Երիտասարդական նվագախումբը թողարկել է “Music is the Answer’’ ձայնասկավառակը

Երիտասարդական նվագախումբը թողարկել է “Music is the Answer’’ ձայնասկավառակը

Հայաստանի երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը

Հայաստանի երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը

Սերգեյ Սմբատյանն ու Ռոման Սիմովիչը

Սերգեյ Սմբատյանն ու Ռոման Սիմովիչը

Ջութակահար Ռոման Սիմովիչը

Ջութակահար Ռոման Սիմովիչը

Երիտասարդայան նվագախմբի երեւանյան համերգին

Երիտասարդայան նվագախմբի երեւանյան համերգին

Ջութակահար Ռոման Սիմովիչը

Ջութակահար Ռոման Սիմովիչը

Կարեն Շահգալդյանը եւ Ռոման Սիմովիչը

Էդվարդ Միրզոյանը

Էդվարդ Միրզոյանը

Երիտասարդայան նվագախմբի երեւանյան համերգին

Երիտասարդայան նվագախմբի երեւանյան համերգին

Կարեն Շահգալդյանը

Կարեն Շահգալդյանը

0
3257 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: