×


Ռուբեն Հախվերդյանը` Սոնա Շահգելդյանի կնքահայր

Սոնա Շահգելդյանը BRAVO.am-ին հայտնել է, որ այսուհետեւ իսկական քրիստոնյա է. երգչուհին մկրտվել է Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում, իսկ կնքահայրը Ռուբեն Հախվերդյանն է:

Ռուբեն Հախվերդյանը` Սոնա Շահգելդյանի կնքահայր


“Հավատքով մարդ եմ: Աստծո կամոք, այնպես ստացվեց, որ նոր եմ մկրտվում: Դիմեցի մեր սիրելի երաժշտին, եւ նա չմերժեց: Ինձ համար մեծ պատիվ է: Կարծում եմ՝ կարեւոր է, որ կնքահայրն ընտանիքին մոտ կանգած մարդ լինի եւ իր խորհուրդներով միշտ աջակցի սանիկին: Մեր ընտանիքները շատ մտերիմ են”,-ասել է նա եւ հավելել.“Հախվերդյանը կարող էր շատերին մերժել, եւ ուրախ եմ, որ իմ դեպքում սիրով համաձայնել է”:

Սոնայի խոսքով` արարողությանը ներկա են եղել միայն իր եւ կնքահոր ընտանիքները, գործընկերներից ոչ ոքի չհրավիրել.“Նախընտրեցի ընտանեկան մթնոլորտում նշել: Այդ օրը նաեւ մորեղբորս տղայի՝ Անդրանիկի տարեդարձն էր”:

Սոնա Շահգելդյանը մկրտվել է


Երգչուհու այս քայլը նաեւ հարսանիքի նախապատրաստություն է.“Հիմա կարող եմ եկեղեցում պսակադրվել: Մինչ այս ամուսնուս հետ խորանի առջեւ չենք կանգնել, քանի որ մկրտված չէի: Ասում են՝ մինչեւ մկրտությունը մարդը հաջողակ չի լինում, ես այդպես չեմ կարծում, սնահավատ չեմ: Մինչ այս էլ հաջողակ եմ եղել, պարզապես կարեւոր է մկրտության խորհուրդը. հիմա լրիվ այլ զգացողություններ ունեմ: Ապագա երեխաներիս կցանկանայի փոքր տարիքում մկրտել”:

Սոնան նաեւ նշել է, որ երջանիկ է սիրելի ամուսնու կողքին, որից մկրտության օրը գեղեցիկ վարդեր է նվեր ստացել: 

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սոնան 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին