×


Ռուզաննա Անդրեասյան.«Աղջիկս զարմացել էր բուն արարողության ժամանակ»

Երգչուհի Ռուզաննա Անդրեասյանի ու դաշնակահար, գործիքավորող Սերգեյ Հովհաննիսյանի դուստրն արդեն չորս ատամիկ ունի, եւ օրերս ծնողներն իրականացրել են 9 ամսական Նատալիի ատամհատիկի արարողությունը:):

Ռուզաննա Անդրեասյանը` դստեր հետ


«Նրա համար տոն էինք կազմակերպել մեր տանը, հյուրերն էլ մեր աղջկան սիրող մարդիկ էին: Նատալին իրեն շատ լավ էր զգում, միայն թե փոքր-ինչ զարմացել էր բուն արարողության ժամանակ»,-BRAVO.am-ին պատմել է Ռուզաննան:

Ռուզաննա Անդրեասյանի դուստրը` Նատալին


Տարբեր մասնագիտություններից Նատալին ընտրել է բժշկինը.«Երբ այդ գրությամբ թղթիկը վերցրեց, մտածեցի` բալես կբուժի հիվանդ մարդկանց: Շատ եմ հարգում այս մասնագիտության տեր մարդկանց»,-նշել է երգչուհին:

BRAVO.am-ը Նատալիին մաղթում է անհոգ մանկություն եւ առողջ ատամիկներ:):

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ռուզաննա Անդրեասյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW