×


Սաթենիկ Հազարյանը երկրորդ անգամ կմայրանա :)

Սաթենիկ Հազարյանը, ով հանրությանը հայտնի է իր սերիալային եւ ֆիլմային դերերով, BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ շուտով երկրորդ անգամ կմայրանա: Հղիության 7-րդ ամսում գտնվող դերասանուհու խոսքով` բարի լուրն առաջինը հայտնել է ամուսնուն:):

Սաթենիկ Հազարյանը


“Մեր ընտանիքում շատ սպասված եւ ցանկալի երեխա է: Աղջիկ է, որին անուն դեռ չենք որոշել”,-ասել է նա` հավելելով, որ 8-ամյա որդին` Ալենը, անհամբերությամբ  սպասում է քույրիկի լույս աշխարհ գալուն.“Որդիս շատ էր ուզում քույր կամ եղբայր ունենալ, հիմա նրա ուրախությանը չափ ու սահման չկա: Շատ զգացմունքային, միեւնույն ժամանակ, հասուն եւ ինքնուրույն տղա է: Համոզված եմ` ամեն ինչ կանի, որ թեթեւացնի իմ հոգսը”:

Սաթենիկ Հազարյանն` ամուսնու եւ որդու հետ


Հղիությունը Սաթենիկին չի խանգարել խաղալ թատրոնում եւ մասնակցել տարբեր նկարահանումների, մայրանալուց հետո էլ պատրաստվում է շարունակել մասնագիտական գործունեությունը:

Դերասանուհուն մաղթում ենք թեթեւ հղիություն եւ բարեհաջող ծննդաբերություն:):

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սաթենիկ Հազարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին