×


Սամվել Թոփալյանի` զուռնա-դհոլով ու դիջեյով հարսանիքը :)

Դերասան Սամվել Թոփալյանն  ու նրա ընտրյալը` Սոնա Դավթյանը, մարտի 3-ին ամուսնացել ու իրար հավերժ սիրելու խոստում են տվել:): Զույգի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում, որից հետո սիրահարներն իրենց հարազատների, բարեկամների ու ընկերների հետ խնջույքը շարունակել են մայրաքաղաքի ռեստորաններից մեկում:

Սամվել Թոփալյանը եւ Սոնա Դավթյանն ամուսնացել են


“Գոյ” եւ Հենրիկ Մալյանի անվան թատրոնների դերասանի նշանադրության մասին պատմել ենք նախորդ տարվա օգոստոսին, իսկ հարսանիքի մանրամասները կներկայացնենք առաջիկայում:): Նշենք, որ հյուրերի թվում են եղել դերասաններ Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, Արա Դեղտրիկյանը, Կարեն Բաբաջանյանը, Գուրգեն Սարգսյանը, Տիգրան Ներսիսյանը, Արմեն Մազմանյանը եւ այլք:

Սամվել Թոփալյանի կինը` Սոնա Դավթյանը


28-ամյա Սամվելը եւ 21-ամյա Սոնան, որը մասնագիտությամբ սոցիոլոգ եւ պարուհի է, այժմ իրենց հանգիստն են վայելում Ծաղկաձորում: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանը նշել է, որ հարսանիքը հիանալի է անցել.“Այն համեմված էր հայկական ու ժամանակակից էլեմենտներով` զուռնա-դհոլից մինչեւ դիջեյ”:

Սամվել Թոփալյանը եւ Սոնա Դավթյանն ամուսնացել են


Զույգի կնքահայրը Սամվելի մկրտության կնքահոր տղան է.“Վաղուց ենք մտերիմ: Հայտնի մարդ չէ, ընտանիքներով լավ բարեկամներ ենք”:

Սամվել Թոփալյանը եւ Սոնա Դավթյանն ամուսնացել են


BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին` միանալով բոլոր բարեմաղթանքներին :):

BRAVO.am
Լուսանկարները` Սամվել Թոփալյանի եւ Սոնա Դավթյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW