×


Սարգիս Ավետիսյանը հետախուզում է հայտարարել:)

Սարգիս Ավետիսյանն այս ամիս նախատեսում է ներկայացնել իր 7-րդ տեսահոլովակը: Վերջին շրջանում ռիթմիկ եւ պարային երգերով հանդես եկող երիտասարդ երգչի նոր աշխատանքը եւս բացառություն չէ: Նա BRAVO.am-ին հայտնել է, որ “Կորել ա”-ի երաժշտության հեղինակը հենց ինքն է, իսկ խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը:

Սարգիս Ավետիսյանը


“Երգում հնչում է կիթառ, կլառնետ եւ դհոլ. համագործակցել եմ Կարո Սարաֆյանի, Հրանտոյի եւ Ջոնի Հովհաննիսյանի հետ: Իսկ գործիքավորումն արել է Սերգեյ Հովհաննիսյանը”,-ասել է նա` հավելելով, որ տեսահոլովակն էլ նկարահանել են մեկ օրում, եւ արդեն պատրաստ է թիզերը:

Սարգիս Ավետիսյանը


Սարգսի 7 տեսահոլովակից 6-ի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է: Այս անգամ նա երգչին նկարահանել է երեք կերպարում.“Սա տարբերվելու է իմ նախորդ բոլոր աշխատանքներից, խոսքերն էլ հումորային են: Երգս ոչ մեկին չեմ նվիրել, բայց եթե սիրահար զույգերը վիճեն իրար հետ, կարող են իրար նվիրել”:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սարգիս Ավետիսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW