×


Սարգիս Գրիգորյան.“Վարում եմ սովորական պարապ տղամարդու կյանք”

Սարգիս Գրիգորյանն արդեն մի քանի ամիս է` “լքել” է սերիալասեր հասարակության բնակարանները: Թե ինչով է զբաղված եւ հեռուստատեսային իր գործունեության հետ կապված ինչ պլաններ ունի դերասանը, փորձել է պարզել BRAVO.am-ը:

Սարգիս Գրիգորյանը եւ Մանոն


“Այս ընթացքում համագործակցության մի քանի առաջարկ եմ ստացել, որոնցից ոչ մեկն էլ ինձ չհրապուրեց: Եթե նորմալ, խելքը գլխին նախագիծ չլինի, չեմ համաձայնի աշխատել: Ներկայում Նարբե-Աստղիկ զույգի հետ ես ու կինս զբաղվում ենք բիզնեսով”,-ասել է Սարգիս Գրիգորյանը` պարզաբանելով, որ հիմնադրել են “Love” կոչվող ընկերություն եւ “օրիգինալ ու խենթ հարսանեկան միջոցառումներ են կազմակերպում”:

Դերասանի խոսքով` 7 տարի շարունակ անդադար աշխատել է եւ հիմա շահութաբեր ոչ մի առաջարկ չի ցանկանա փոխել ընտանեկան ջերմ մթնոլորտի եւ հանգստի հետ.“Հիմա ինձ համար լավ առիթ է ժամանակիս մեծ մասն անցկացնել սիրելիիս եւ երեխաներիս հետ: Այս տարի ամռանը հանգստացանք Բարսելոնում, վերադարձից հետո մի քանի անգամ Ծաղկաձոր, Եղվարդ, Աղվերան գնացինք”:

Սարգիս Գրիգորյանը` դստեր հետ


Սարգսին այս շրջանում կարելի է “բռնացնել” նաեւ Երեւանի այգիներում:).“Երբ գնում եմ կնոջս եւ աղջիկներիս տուն բերելու, միանում եմ զբոսանքին: Հաճախ ենք լինում Կոմիտասի անվան այգում: Վարում եմ սովորական պարապ տղամարդու կյանք: Նվիրվել եմ այն ամենին, ինչը կյանքում մնում է քեզ` որպես հարստություն”:

Սարգիս Գրիգորյանը` կնոջ եւ դստեր հետ


Նա նշել է, թե այսուհետ ցանկացած համագործակցության դեպքում նախապայման է դնելու.“Հանգստյան օրեր պետք է ունենամ… Իրականում այդչափ զբաղվածությունը շատ բան է խլել իմ առողջությունից”: 

BRAVO.am
Լուսանկարները` Սարգիս Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին