×


Սարգիս Վիրաբյանը ե՞րբ կդադարի լուսանկարել մերկ կանանց

Սարգիս Վիրաբյանի արվեստի մերկ գործերին ծանոթ եք նաեւ BRAVO.am-ի հրապարակումներից :): “Nude Art” ոճում եւս հանդես եկող լուսանկարիչը շարունակում է իր ֆոտոխցիկով ֆիքսել մերկ կանանց, վերջերս սկսել է տղամարդկանց էլ լուսանկարել, բայց ոչ միայնակ:

Լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանը


Ինչպես հայտնել է Սարգիսը, ամեն անգամ նոր բնորդուհիների հետ է աշխատում, որոնք պարտադիր չէ, որ մոդել լինեն: Սիրում է հավերժացնել պարուհիների թռիչքը. “Վերջերս հաճախ եմ պարուհիների նկարում: Չեմ սիրում աքսեսուարներ օգտագործել,  բայց երբեմն, օրինակ, ձեռնոց կամ գլխարկ ավելացնում եմ: Մեծ մասամբ թափանցիկ կտորներից են նոր գաղափարներ ծնվում:)”:

30-ամյա լուսանկարիչը սկսել է փորձարկումներ անել. միանգամից նկարում է մի քանի մոդելի, որոնք, իր խոսքով, միմյանց ճանաչում են եւ իրարից ամաչելու խնդիր չունեն:).“Տղաներին միայնակ չեմ նկարում, իսկ աղջիկ-տղա սիրահարների սկսել եմ լուսանկարել, որովհետեւ զույգի հետ աշխատելը հետաքրքիր է”:

Սարգիս Վիրաբյանի աշխատանքներից


Հարցազրույցից առաջ էլ Սարգիս Վիրաբյանը բացօթյա “կիսաքանդ” տարածքում հերթական անգամ ֆիքսել է մերկ գեղեցկություն:). “Կոմերցիոն պատվերներ անում եմ, բայց “նյու” ոճը կոմերցիոն չեմ դարձրել. ոչ ես եմ վճարում, ոչ էլ` ինձ: Վստահում ենք իրար, պայմանագիր չենք կնքում: Ես նախապես ծանոթացնում եմ պայմաններին, դեմքը չեմ նկարում…”:

Լուսանկարիչը կարծում է` երկար տարիների փորձառությունից հետո միայն կարելի է անցնել արվեստի ճյուղ համարվող “Nude Art”-ին. “Մանավանդ տղա լուսանկարիչների համար այս ոճը հետաքրքիր ու ցանկալի է, բայց շատ կարեւոր է պրոֆեսիոնալ լինելը: Ես էլ մինչեւ “նուդ”-ին անցնելը նկարել եմ բնապատկերներ, դիմանկարներ…”:

Սարգիս Վիրաբյանի աշխատանքներից


Սարգիսը ցանկություն ունի այս շարքի լուսանկարներով անհատական ցուցահանդես ունենալ. “Դրանից հետո կդադարեմ մերկ մարմիններ նկարել եւ կանցնեմ այլ ժանրի: Բայց ներկայում կրկին հետաքրքիր մտքեր եմ ունենում եւ անընդհատ թարմացնում եմ շարքը”:

Լուսանկարելուց բացի, նա շուրջ չորս տարի դասավանդում է լուսանկարչությամբ հետաքրքրվող մարդկանց, որոնց շարքում այժմ լուսանկարչության ոլորտում հայտնի լուսանկարիչներ կան: Արդեն 11-րդ խումբն է հավաքել, իսկ 3-ամսյա դասընթացից հետո իր սաների հետ կազմակերպում է խմբակային ֆոտոցուցահանդես: Բացի այդ, Սարգիս Վիրաբյանը դասավանդում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ակադեմիայում:
 
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սարգիս Վիրաբյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին