Միհրան Ծառուկյանն օրերս նոր տեսահոլովակ է նկարահանել, որում իրենց փոքրիկ մասնակցությունն ունեն դերասան-ամուսիններ Սարգիս եւ Մանո Գրիգորյանների աղջիկները` Յանան եւ Էվան: «Առաջարկը սիրով ընդունեցինք: Բալիկներս էլ շատ էին ուրախացել ու ոգեւորվել, որ պետք է հանդես գան իրենց սիրելի երգչի տեսահոլովակում»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Մանոն:
Սարգիս եւ Մանո Գրիգորյանների դուստրերը նկարահանվել են Միհրան Ծառուկյանի տեսահոլովակում
Նրա խոսքով` նախկինում մի շարք առաջարկներից հրաժարվելու պատճառը եղել է միայն աղջիկների տարիքը.«Նրանք դեռ փոքր են, բայց ուզում եմ, որ անկաշկանդ մեծանան: Յանան էլ, Էվան էլ շատ են սիրում տեսախցիկ, եւ ես դեմ չեմ, որ նմանատիպ նկարահանումների մասնակցեն»:
Միհրան Ծառուկյանը եւ Գրիգորյանների դուստրը
Մեր հարցին` արդյոք դեմ կլինի, եթե ապագայում աղջիկները հենց դերասանուհու մասնագիտությունն ընտրեն, Մանոն պատասխանել է. «Այդ աշխատանքը շատ հետաքրքիր եւ շատ բարդ է: Ես դեմ կամ կողմ չեմ. սիրով կօգնեմ, եթե զգամ, որ ցանկությունը մեծ է»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Մանո Գրիգորյանի անձնական արխիվից


×
18,851





