×


Սարգսի եւ Մանոյի դստեր` զվարճանքներով լի 5-ամյակը :)

Դերասաններ Սարգիս եւ Մանո Գրիգորյանների կրտսեր դուստրը դարձել է 5 տարեկան: Յանայի համար ծնողներն այսօր մանկական զվարճանքներով լի խնջույք են կազմակերպել իրենց տան բակում, իսկ միջոցառման հետաքրքիր պահերը լուսանկարել է BRAVO.am-ը:

Մանո Գրիգորյանը` դստեր հետ


«Անկեղծ ասած, ի սկզբանե որոշել էինք մեր ամառանոցում նշել. բացօթյա տոն էի նախատեսել: Սակայն աշխատանքային զբաղվածության պատճառով չհասցրինք պատրաստվել, եւ աղջկաս տարեդարձն իր ամենամտերիմ ընկերուհիների, քույր-եղբայրների հետ նշեցինք մեր բակում»,-պատմել է Մանոն:

Փոքրիկ Յանայի տարեդարձին


Ցերեկույթի համար դերասանուհին ընտրել էր «Գտնված երազ» մուլտֆիլմի թեման.«Յանային շատ եմ նմանեցնում այդ հերոսին` թե բնավորությամբ, թե արտաքնապես: Նա էլ հարցական նշանը գլխին աղջիկ կարծես լինի` իր տարատեսակ հարցերով»:

Պարզվում է՝ փոքրիկ հոբելյարը փոքր-ինչ վատառողջ է եղել.«Առավոտյան, երբ արթնացավ, ասաց՝ «Մամա, ես մեծանում եմ»: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ բոլոր երեխաները միշտ ժպտան: Օրվա ընթացքում, երբ Յանան իրեն թույլ էր զգում, հասկանում էի` ամեն բան երկրորդական է, եթե երեխան չի ժպտում»,-ասել է Մանոն եւ հավելել, որ աղջնակին զգեստներ ու այլ աքսեսուարներ են նվիրել:

Փոքրիկ Յանայի տարեդարձին


Տորթի մոմերը փչելիս 5-ամյա Յանան պահել է իր նվիրական երազանքը. «Հեռախոս է ուզում: Այնպես չէ, որ հնարավորություն չունեինք գնելու, սակայն կարծում ենք, որ դեռ շուտ է: Նա էլ երազանք է պահել, որ շուտ 10 տարեկան դառնա ու հեռախոս ունենա:)»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին