×


Սարգսի եւ Մանոյի դստեր հոլիվուդյան մոտիվներով տարեդարձը :)

Սարգիս եւ Մանո Գրիգորյանները երեկ իրենց ավագ դստեր` Էվայի համար 5-ամյակի ինքնատիպ խնջույք էին կազմակերպել Երեւանի ռեստորանային համալիրներից մեկում: Ամեն տարի աղջիկների ծննդյան օրերն անմոռանալի տոնի վերածող ամուսիններն այս անգամ էլ ջանք չէին խնայել ուրախ ակնթարթներ պարգեւելու համար, որոնք ֆիքսել է BRAVO.am-ի լուսանկարիչը:

Մանո Գրիգորյանը` դստեր հետ


Հոլիվուդյան մոտիվներով միջոցառման հյուրերն ուրախ մթնոլորտում մուլտհերոսների, աշխույժ երգերի ուղեկցությամբ պարել են ու զվարճացել: Ներկաների թվում են եղել Հռիփսիմե Ելինյանը` որդու` Ալբերտոյի հետ, Լիդուշիկը եւ ընտանիքի այլ մտերիմներ ու ընկերներ: 

«Ես ու Սարգիսը յուրօրինակ միջոցառումների կողմնակից ենք: Ամեն անգամ ջանում ենք արտասովոր մի բան կազմակերպել աղջիկներին ուրախացնելու համար: Այս անգամ փորձել էինք ոչ միայն նրանց, այլ նաեւ մյուս բոլոր հյուրերին մի պահ տեղափոխել Հոլիվուդ»,-մեզ հետ զրույցում նշել է հոբելյարի մայրը` Մանո Գրիգորյանը:

Սարգսի եւ Մանոյի դստեր հոլիվուդյան մոտիվներով տարեդարձին


Դերասանուհու փոխանցմամբ` խնջույքը հատուկ «դրես-կոդ» է ունեցել: 5-ամյա Էվան` Օդրի Հեփբերի, իսկ 4-ամյա Յանան Մերլին Մոնրոյի կերպարներում են եղել. «Իրենք դեռ չեն հասկանում՝ ով ով է, որ ընտրեն` ում են ուզում մարմնավորել. ես նախապես ներկայացրել եմ թեկնածուներին, ցույց տվել նկարները, իսկ իրենք վերջնական որոշել են»:

Սարգսի եւ Մանոյի դստեր հոլիվուդյան մոտիվներով տարեդարձին


Մանոն եւ Սարգիսը միայն ծննդյան խնջույք կազմակերպելով չենք սահմանափակվել. նրանք աղջկա համար նաեւ նվերներ են գնել.«Քանի որ Էվան միշտ ուզում է արքայադստեր կերպարում լինել, նրան գեղեցիկ զգեստ ու բարձրակրունկ կոշիկ ենք նվիրել»:

BRAVO.am-ը Էվային եւ բոլոր փոքրիկներին մաղթում է հեքիաթային մանկություն:):

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին