Ջասթին Բիբերն ու Սելենա Գոմեսն արդեն մեկ տարի է` միասին են: Համերգային խիտ գրաֆիկի հետ մեկտեղ զույգը հասցնում է նաեւ հանգստանալ: Վերջերս երգիչն ու երգչուհին մասնակցել են ընկերներից մեկի հարսանյաց հանդեսին, որից հետո էլ “աստղային” նշանադրության մասին լուրերը քննարկման նոր ալիք են բարձրացրել:
Սելենա Գոմեսն ու Ջասթին Բիբերը
Բացի այդ, պապարացիներին հաջողվել է ֆիքսել Սելենայի մատնեմատի ադամանդե մատանին, ինչն էլ կրկին բամբասանքների մեծ առիթ է հանդիսացել: Թեեւ նշանադրության պաշտոնական որեւէ հայտարարություն դեռեւս չի արվել, լրագրողները չեն դադարում նման լուրեր տարածել:
Այս շաբաթ էլ ինտերնետային որոշ լրատվամիջոցներ էլ շտապել են հայտնել, որ 19-ամյա Սելենան հղի է Ջասթին Բիբերից: Երգչուհուն մոտ կանգնած անձինք էլ հաստատել են լուրը:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail


×
15,133






