Հայկական մի շարք տեսահոլովակների ռեժիսոր Սերժ Գաբյանի կինը` Սոնան, հուլիսի 11-ին նրան որդի է պարգեւել :): Զույգի առաջնեկը` Առնոն, ծնվել է 3 կգ 700 գ քաշով եւ 53 սմ հասակով:
Սերժ Գաբյանը` կնոջ հետ
BRAVO.am-ի հետ զրույցում նորաթուխ հայրիկն ասել է, որ տղային տեսնելու պահից աշխարհն իր համար սկսել է փոխվել.«Կյանքս բաժանվել է երկու մասի` նախքան այդ պահը եւ այդ պահից հետո:): Հիմա այնպիսի զգացողություններ ունեմ, որ անհնար է բառերով բնութագրել: Մարդիկ դա կհասկանան միայն ծնող դառնալով»:
Սերժ Գաբյանը` կնոջ հետ
BRAVO.am-ը շնորհավորում է ամուսիններին, իսկ Առնոյին ու բոլոր փոքրիկներին մաղթում առողջ ու անհոգ մանկություն:
Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Խանդութ Պարույրյանի


×
6,308





