×


Սեքս-նամակներ VS սեքս-չաթեր

Սեքսուալ էներգիան ամենամեծ շարժիչ ուժերից մեկն է, որը կարիք ունի սպառվելու, պարպվելու: Մարդիկ դարեր շարունակ գրել ու գրում են իրենց սեքսուալ ֆանտազիաների մասին` թղթե նամակներից մինչեւ սոցցանցերի չաթային պատուհանները:

Հավաքագրել եմ  հատվածներ 3 հանճարեղ գրողների նամակներից եւ ժամանակակից «հասարակ մահկանացուների» անանուն սեքս-չաթից: Բնականաբար, հնարավոր չէ սովորական մարդկանց էրոտիկ երկխոսությունը համեմատել մեծերի նամակների հետ, բայց, կարծում եմ, թվային տեխնոլոգիաներն օպերատիվություն են հաղորդում երեւակայությանը: Չնայած՝ դանդաղությունն էլ իր հմայքն ունի:
     
Ֆրանց Կաֆկա եւ Միլենա Եսենսկայա

«… Քանզի ես քեզ սիրում եմ, ես սիրում եմ ողջ աշխարհը, իսկ ողջ աշխարհը քո ձախ ուսն է, ոչ, սկզբում՝ աջը, ու հետեւաբար՝ այն ամբողջապես, դրա համար էլ, երբ մտքովս անցնի, համբուրում եմ այն (իսկ դու, բարի եղիր, փոքր-ինչ իջեցրու բլուզն ուսիդ վրա), ձախ ուսդ նույնպես, եւ քո դեմքն իմ դեմքի վրա անտառում, եւ քո դեմքը՝ հակված իմ դեմքին անտառում, եւ ինքնամոռացությունը քո կիսամերկ կրծքի վրա»:

Լրագրող Միլենա Եսենսկայան առաջինն էր, ով համարձակվեց թարգմանել Կաֆկայի արձակը գերմաներենից չեխերեն: Նա հմայեց Կաֆկային իր զսպվածությամբ, սրատեսությամբ, նրա մասին բարձր գնահատականով: Եսենսկայան իր հերթին յուրօրինակ պաշտամունքի աղբյուր գտավ Կաֆկայի մեջ. նրա ամուսինն անվերջ դավաճանում էր նրան:
Ըստ նամակների՝ երեւում է, թե ինչպես է ձեւափոխվում Կաֆկայի վերաբերմունքն իր սիրեցյալի նկատմամբ՝ հարգալից ու օտարացածից մինչեւ պահանջող ու գրեթե հիստերիկ վիճակ: Սիրավեպի ինտիմ կողմը գրողին ակնհայտորեն ավելի քիչ է հետաքրքրում, քան հոգեւոր ու հոգեբանական ներդաշնակությունը: Բայց նամակագրության մեջ, այնուամենայնիվ, հազվադեպ հանդիպում են պայմանական էրոտիկ հատվածներ՝ շատ պոետիկ ու այլաբանական:

Ֆեոդոր Դոստոեւսկի եւ Աննա Դոստոեւսկայա


«Րոպե առ րոպե համբուրում եմ քեզ ամբողջովին իմ երազում, րոպե առ րոպե խեղդում եմ համբույրով: Հատկապես սիրում եմ այն, ինչի մասին ասում են՝ «… եւ հիացած ու արբած էր նա այդ սքանչելի հատվածով»: Համբուրում եմ այդ մասերն իր բոլոր ձեւերով ու մտադիր եմ համբուրել մինչեւ կյանքի վերջ»:

Աննա Սնիտկինան Դոստոեւսկու երկրորդ կինն էր, ավելի քան երկու անգամ փոքր էր գրողից. երբ նրանք վերջապես ամուսնությանը հասան, Դոստոեւսկու 45-ն էր լրացած, իսկ Աննայի՝ 21-ը: Նրանց միությունը հիմնված էր Անկայի նկատմամբ Դոստոեւսկու անմար կրքի վրա: Գերմանիայում գտնվող 58-ամյա Դոստոեւսկու նամակներում հաճախ են հանդիպում հուզառատ «խելագարություն», «բորբոքում», «ուշաթափություն» բառերը: Միեւնույն ժամանակ, նրա գրվածքները անսպասելիորեն զուսպ են, անուղղակի: Գրողը նախընտրում է ակնարկել կնոջը, թե հանդիպման ժամանակ ինչ է անելու նրա հետ երկար բաժանումից հետո, չի անվանում իրերն իրենց անուններով: Հետաքրքիր է այն, որ Դոստոեւսկին ակնհայտորեն կնոջն է տալիս գերիշխող դերը՝ անվանելով նրան «տիրուհի» եւ «թագուհի», իսկ ինքը նախընտրում է ստրկորեն համբուրել նրա ոտքերը:  

Էռնեստ Հեմինգուեյ եւ Մառլեն Դիտրիխ

«Եթե դու բեմ բարձրանայիր՝ մերկ ու մինչեւ վերջ հարբած, ես կմոտենայի հետեւից ու կմտնեի քո մեջ՝ հենց այդպես, երեկոյան հանդերձանքով: Հետո կսկսեի պոկել քո վրայից այդ հանդերձանքը՝ ծածկելու համար բոբիկությունդ ու զուգահեռաբար մերկացնելու համար քո ծայրահեղ զարգացած մարմինը… Ու զուգահեռաբար ներողություն կխնդրեի բոլոր հավաքվածներից՝ «Ներեցեք, մենք չգիտեինք, որ տիկինն այսչափ կմկանուտի»»:
Դիտրիխն ու Հեմինգուեյը կապված էին բազմամյա նուրբ զգացմունքներով, բայց սիրեկաններ նրանք այդպես էլ չդարձան՝ չնայած, որ «երկաթյա ողնաշարով շքեղ կինն» առհասարակ թուլություն էր տածում գրողների նկատմամբ: Նոբելյան մրցանակակիրը մի անգամ հայտարարեց, որ իրենց հարաբերությունները չսինքրոնացված կիրք են հիշեցնում. երբ իր մեջ դերասանուհու նկատմամբ ռոմանտիկ հույզեր են արթնանում, պարզվում է, որ վերջինս անազատ է, եւ հակառակը:

Նրանք երկուսն էլ իրենց կերպարների գերին էին. Դիտրիխն անկրկնելի սեքս-խորհրդանիշ էր կինոյում, իսկ Հեմինգուեյը՝ գրականության աշխարհում: Նույնիսկ հաշվի առնելով նրանց միջեւ անկեղծ ձգողությունը՝  էրոտիկ նամակագրությունը եւս մի տարբերակ էր արտիստիկ էգոյի պահանջմունքները բավարարելու համար:

Կին եւ տղամարդ, 2015 թ.


(կին) - Պարանոցիցդ լեզվով կարելի է իջնել: Երեւի ճանապարհին կկծոտեմ շատ նուրբ: Հետո ազդրերով կփաթաթվեմ իրանիդ շուրջ:

(տղամարդ) - Լրիվ մե՞րկ: Շուրթերդ զգում եմ արդեն: Ձեռքերս ի՞նչ անեմ… մխրճեմ մազերիդ մեջ երեւի:

- Մատներով կանցնեմ շատ գեղեցիկ մեջքիդ վրայով: Իսկ կողային մասերդ կդիմանան շրթունքներիս: Մեկ-մեկ ականջիդ ցածր կասեմ` տես, ստացվեց, ջազ է հնչում, իսկ դու ինձ ես վայելում:

- Կդիմանամ երեւի, բայց անկանոն ձայներ կլսես տարօրինակ: Ջազի տակ մարմնիդ կնկարեմ լեզվով:

- Ես կգալարվեմ հաճույքից, մի ձեռքս կհայտնվի ազդրերիս արանքում:

- Օ, ես սպասում էի երկրորդ ձեռքին:

- Կանխագուշակում էիր: Ստուգեմ՝ ինչ է կատարվում քեզ մոտ երեւի… մատներիս բարձիկներով հիմքից մինչեւ գլխիկը կստուգեմ:

- Զգում եմ: Վստահ էի, որ այդ ձեռքդ ճիշտ տեղում կհայտնվի:

- Այո, տեսնեմ՝ ինչպես է արձագանքում: Պահի տակ շատ է ձգվում:

- Օհհհ, ես ինքս եմ ձգվում, երբ պատկերացնում եմ էդ ամենը:

- Ափս բերանով խոնավացնում ու էդպես եմ անցկացնում մակերեսով՝ տեղ-տեղ թաց բռնուցքով սեղմելով: Հետո կրկին մատների ծայրերով, էնպես, որ ազդրերդ դողդղան, նույնիսկ ցնցվեն:

- Երդվում եմ, հենց հիմա դող անցավ ազդրերովս ու ծնկներովս…

- Զուգահեռ իմ միջով է անցնում մատս, հետո ձեռքիս մակերեսը:

- Համ էլ ձեռքդ ինձ մո՞տ է, թե՞ թողել ես…

- Համ էլ քեզ մոտ:

- Մմմմ՜…

- Նույնիսկ սինքրոնացվում են շարժումները:

- Հիասքանչ է:

- Ինձ մոտ մատներ, քեզ մոտ մատներ, քեզ մոտ բռունցք, ինձ մոտ ափ…

- Արտակարգ է:

-Երեւի հնարավոր է սինքրոն շնչահեղձ լինել: Ազդրերս շուրջդ են դեռ, մաշկով զգում եմ մաշկդ:

-Ես լրիվ այլ տեղում եմ, իրականությունում չեմ: Չեմ հասկանում՝ ինչպես վարվեմ ինքս ինձ հետ, դողում եմ:

- Քո ձեռքերը մազերիս մեջ են: Ուղղակի շնչում ես խոր:

-Դու մատներիցս հասկանում ես, չէ՞՝ ես ինչ վիճակում եմ..

-Հահ, գլխիս մաշկի վրա եմ զգում պինդ մատներդ ու հասկանում:

-Հուսով եմ՝ շատ չեմ ցավեցնում…

-Չէ, ես սիրում եմ էդպես: Կարող ես ծնոտս սեղմել, որ աչքերիս առաջ մթնի հաճույքից:

-Սիրում եմ քեզ սեղմել հաճույքի սահմաններում: Որ ուժեղ, էմոցիոնալ ապրումներս արտահայտեմ… չխանգարեմ, բայց համ էլ զգամ, որ հաճելի է:

- Հահ, շատ ընտիր… Ականջիդ ցածր հարցնում եմ՝ քեզ դուր գալի՞ս է, թե ինչպես եմ քեզ ձեռք տալիս: Կպատասխանես, որ խելագարվելու չափ: Կասեմ, որ արդեն այլ բան եմ անելու. ուզում եմ քեզ մեջս զգալ: Ուժեղ ազդրեր ունեմ, էդպես շուրջդ փաթաթված տեղավորվելու եմ քեզ վրա ու սկսեմ շարժվել:

-Ձեռքիդ ամեն հպումից ցնցվում եմ. դու ես հիմա շարժվում: Օ՜հհ…

-Քեզ պատին հենեմ:

-Իմ ուզածն է:

-Ազդրերիդ վրա կզգաս իմերը: Կիպ շատ: Գրկած: Կսկսեմ ռիթմիկ շարժվել: Հետո շրջանաձեւ՝ քո առանցքի շուրջ: Կգժվես:

-Դու սպանում ես ինձ… Մեռնում եմ քեզ համար:

-Մի պահ կարող է միայն ամենածայրին կենտրոնանամ, գլուխդ հաճույքից պտտվի: Հետո շատ խոր նստեմ ու դեպի հետ հենվեմ, արմունկներս գետնին, միայն կոնքով շարժվեմ:

-Աա՜հ, պատկերացրի, սա ուշաթափվելու բան է…

-Առաջ եմ գալիս, հակվում կրծքավանդակիդ, վերեւից նայում եմ քեզ ու շարունակում շարժվել: Ձեռքերդ դնում եմ կոնքերիս, որ զգաս՝ ինչպես եմ հաճելիորեն տանջում քեզ:

-Ես եմ գալարվում, ամեն ինչ զգում եմ ճիշտ եւ ճիշտ ասածիդ պես: Ես եմ քեզ ձեռքերովս կառավարում ավելի ու ավելի արագ:

-Ինչ ուզում ես, ինչպես ուզում ես. ես կենթարկվեմ ռիթմիդ, կնայեմ, թե ինչպես են ատլասե մաշկիդ տակ շարժվում թեւերիդ մկանները:

-Կատարյալ եմ կառավարում կատարյալ իրանդ՝ մի քիչ սեղմելով:

-Հիմա քունքերիցս բռնիր գլուխս ու էդպես ղեկավարիր ինձ՝ վերեւ եւ ներքեւ:

-Չեմ դիմանա այս զգացումներին ու կցավեցնեմ, մահացնող է սա…

-Ափսոսում եմ վերջացնել…

-Ձեռքդ քո մե՞ջ է դեռ…

-Այո, եւ այն էլ՝ արտակարգ ձեւով, այդպես ոչ ոքի ձեռքը չի լինում երբեւէ…

-Դու քեզ կարողանում ես սիրել…

-Ուզում եմ էնպես վերջացնես, որ իմ մեջ զգամ ալիքներդ:

-Գրողը տանի, անկրկնելի ես…

-Հիմա կզգամ, մինչեւ լեզվիս ծայրը կվերջացնեմ…

-Մինչեւ մազերս փշաքաղվել եմ…

-Երկար ելեւէջներով վերջացնում եմ, կոնքերից մինչեւ պարանոց զգում եմ սեղմված այրոցը: Քիմքս դողում է վայելքից…

-Ես անկանոն կրակեցի տարբեր ուղղություններով… ծնոտս դողում է երեւակայությունից ու կադրերից…

-Դու ինձ ոգեշնչում ես, շատ ու անասելի ոգեշնչում…

-Թուլացել եմ ողջ մարմնով: Ցայլքիս հատվածում՝ թեթեւ ցավ…

-Նվաճում ես ինձ գեղարվեստորեն: Չեմ հասկանում՝ ես եմ շքեղ, թե դու ես ինձ էսպես շքեղացնում: Շատ, շատ սիրուն ես:

-Ինչպես ես ներգործում վրաս էսպես, անհավանական գեղեցիկ ազդում: Դու ես շքեղ, անկրկնելի: Քո մասին մտածելիս միայն տեղս չեմ գտնում:

-Սպասիր ճակատիդ անկյունները համբուրեմ:

-Եվ ուզում եմ իրականություն լինի սա, եւ ուզում եմ էսպես մնա…

-Սպասիր պարանոցդ գեղեցիկ համբուրեմ, անրակներդ: Զուսպ համբուրեմ, ուղղակի: Նաեւ դաստակներդ…

-Արածներդ, ասածներդ, դու հրաշք ես:

-Սպասիր գիրկդ դնեմ գլուխս, քնեմ: Մազերիս հետ կխաղաս…

-Միշտ կհիշեմ էս ամենը: Հա, պառկիր, սիրում եմ էդպես:

-Լավ: Քեզ շատ եմ սիրում: Քնեցի: Դեռ վերջացնում եմ:

-Ես էլ քեզ եմ շատ սիրում: Քնիր: Ես վախենում եմ ինձ դիպչել հիմա…

Աուրա Ֆ.
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին