×


Սիլվա Հակոբյանը` չստացված հանգստի ու նոր տեսահոլովակի մասին

“Leave a Light On”. այսպես է կոչվում Սիլվա Հակոբյանի 17-րդ տեսահոլովակը, որի պրեմիերան նախատեսված է առաջիկայում, իսկ թրեյլերը կարող եք դիտել ստորեւ. “Նոր եմ վերադարձել Միացյալ Նահանգներից, ուր մեկնել էի թե՛ հանգստանալու, թե՛ նոր տեսահոլովակիս մոնտաժային աշխատանքներն ավարտելու նպատակով: Ռեժիսորն Արթուր Մանուկյանն է”,-BRAVO.am-ին պատմել է երգչուհին:

Սիլվա Հակոբյանը


Նա նշել է, որ 2013-ը բավական հագեցած ու բուռն է իր համար. “Նկարահանումներ, համերգային շրջագայություններ եվրոպական քաղաքներում եւ Միացյալ Նահանգներում… Մի շարք ծրագրեր էլ իրականացման փուլում են. պիտի հասցնեմ ավարտել մինչեւ տարեվերջ”:

Սիլվա Հակոբյանը


Խոսելով ամառային հանգստի մասին` Սիլվան ասել է, որ պլանավորել էր Բարսելոն մեկնել, բայց բազմաթիվ հրավերների պատճառով, հավանաբար, հաջորդ տարի կկարողանա իրականացնել ցանկությունը.“Շատ եմ սիրում Իսպանիան, իրենց երգերի նման կրակ ու կյանք կա այնտեղ, որը փոխանցվում է բոլորին”:

Սիլվա Հակոբյանը


Իսկ ինչ վերաբերում է ստեղծագործական գործունեությանը, երգչուհին տեղեկացրել է, որ մինչեւ տարեվերջ ելույթ կունենա Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լիբանանում եւ այլ մի շարք երկրներում, ինչպես նաեւ կներկայացնի իր 18-րդ տեսահոլովակը:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սիլվա Հակոբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին