×


Սիլվա Հակոբյանի նշանդրեքի լուսանկարներն ու հարսանիքին վերաբերող որոշումը

Սիլվա Հակոբյանն ու պրոդյուսեր Դավիթ Ազարյանը բաժանվել են. ահա այսպիսի լուր է տարածվել հայկական մամուլում, որն ուղեկցվում է երգչուհու նոր մի շարք լուսանկարներով, որտեղ նա նշանադրության մատանի չի կրում:

Սիլվա Հակոբյանը եւ Դավիթ Ազարյանը


Թեմայի շուրջ BRAVO.am-ը զրուցել է Դավիթի հետ, որը ոչ միայն հերքել է լուրն, այլ նաեւ տեղեկացրել, որ այսօր նշում են իրենց միության 26-րդ ամիսը, բացի այդ տրամադրել է նախորդ սեպտեմբերին տեղի ունեցած նշանադրության լուսանկարներից:

Զույգի հարսանիքը, պարզվում է, սարերի ետեւում չէ.«Փորձը ցույց է տալիս, որ երկար նշանված մնալը լավ բանի չի հանգեցնում, այդ պատճառով շատ չենք սպասի: Արդեն երկու տարի է` միասին ենք, եւ մեր պսակադրության օրը շատ հեռու չի»,-նշել է Դավիթը:

Դավիթ Ազարյանը եւ Սիլվա Հակոբյանը


Երգչուհու պրոդյուսեր հայրիկը՝ Հակոբ Հակոբյանը, նույնպես հերքել է լուրն ու ասել, որ բաժանության մասին խոսակցությունները ոչ մի կերպ իրականությանը չեն համապատասխանում:

Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Դավիթ Ազարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին