×


Անահիտ Հարությունյանը սիրելիից մուշտակ է նվեր ստացել

Սիրելիի անակնկալն Անահիտ Հարությունյանի 26-ամյակին

Անահիտ Հարությունյանը դեկտեմբերի 8-ին դարձել է 26 տարեկան: Ծննդյան տարեդարձը նա նշել է սիրելիի եւ մտերիմ ընկերների շրջապատում: Երեկույթի հետաքրքիր դրվագները ֆիքսել է BRAVO.am-ը:

Նշենք, որ մոդելը նախկինում բազմիցս պատմել է ընկերոջ մասին, սակայն չի բացահայտել նրա ով լինելը, եւ միայն երեկ առաջին անգամ առիթ ունեցանք լուսանկարել զույգին:

Անահիտ Հարությունյանի տարեդարձին


Անահիտի ընկերն իր նվերը մատուցեց գեղեցիկ կերպով. սրահ բերեցին կարմիր մեծ արկղ, որը բացելուց հետո սրտաձեւ փուչիկներ բարձրացան օդ, իսկ տուփում եղածը վերջինս ջենթլմենի պես գցեց հոբելյարի ուսերին… Այո, այո, մոդելը սիրելիից մուշտակ է նվեր ստացել:):

Ինչպես նախորդ, այս տարի եւս Անահիտը տարեդարձը նշեց մեկ օր ուշացմամբ` Երեւանի ռեստորաններից մեկում.«Այս անգամ պատճառն այլ էր: Դեռ վաղուց էի ուզում այս վայրում տոնել, բայց պարզվեց` նույն օրը Ռումինիայի դեսպանն է իր տարեդարձը նշելու: Ես չհանձնվեցի եւ որոշեցի մեկ օր հետաձգել»,-պատմել է նա:

Անահիտ Հարությունյանը


Մոդելը խնջույքին խնամքով էր պատրաստվել, ինչպես նշել է, տորթը նմանեցված է եղել իր հովանավոր մոլորակին` Յուպիտերին: Մոմերը փչելիս նա պարզապես բոլորին երջանկություն է ցանկացել: Կարծում է` այն այսօր այնքան է պակասում աշխարհում.«Ամեն ինչ շատ ավելի լավ կլիներ, եթե մարդիկ բարեհամբույր եւ միմյանց նկատմամբ կամեցող լինեին»:

Անահիտ Հարությունյանը` սիրելիի հետ


Խոսելով տպավորիչ մյուս նվերների եւ բարեմաղթանքների մասին` Անահիտն ասել է.«Դրանք շատ ինքնատիպ էին: Չգիտեմ` ինչու, բայց մի քանի անգամ մաղթեցին եկող տարի մայրանալ: Անակնկալներից ամենատպավորիչն իմ անունով աստղն էր, որ նվիրեց ամենմտերիմ ընկերներիցս մեկը: Նա գիտեր, թե ինչքան շատ եմ սիրում աստղագիտությունը, աստղաբանությունն ու, առհասարակ, տիեզերքը: Մյուս նվերները եւս անչափ հավանեցի, քանի որ հրավիրված էին այնպիսի մարդիկ, որոնք ինձ շատ լավ են ճանաչում»:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport