×


Սիրուշոն, Արամեն, Անահիտը, Էմմին, Ռազմիկը, Լերան, Նազենին եւ այլք` “Երաժշտության շաբաթ Երեւանում”-ի գալա համերգին :)

“Երաժշտության շաբաթ Երեւանում” փառատոնն այլեւս պատմություն է. երեկ “Արամ Խաչատրյան” համերգասրահում տեղի է ունեցել փառատոնի տոնական գալա համերգը: Մոտ երեք ժամ տեւած “Երգն էլ հոգի ունի” խորագրով երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել Սիրուշոն, Արմինկան, Էրիկը, Հայկոն, Անահիտ Սիմոնյանը, Էմմին, Սոֆի Մխեյանը, Մաշա Մնջոյանը, Սոնան, Արամեն, Ռազմիկ Ամյանը, Սյուզան Մարգարյանը, Էռնա Յուզբաշյանը, Անգելինա Գասպարյանը եւ ուրիշներ:

Էմմին


Երգիչ-երգչուհիները կատարել են իրենց երգացանկից հայտնի ու սիրված երգեր: Բացի այս, Արմինկան ներկայացրել է իր նոր “Որ լինի հեքիաթ”-ը, Էմիլ Կարատն էլ հանդես է եկել Սոնայի հետ զուգերգով ` ներկայացնելով “Если любовь” ստեղծագործությունը :):

Միջոցառումը նախ վարել են Գայանե Ասլամազյանն ու Սիմոն Ղանդիլյանը, ապա Լերա Կուդրյավցեւան եւ Էմիլ Կարատը, իսկ հետո արդեն Նազենի Հովհաննիսյանն ու Ավետ Բարսեղյանը, որոնք հանդիսատեսի հետ անմիջական շփում են ունեցել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով, քանի որ ի սկզբանե հայտարարվել էր, որ փառատոնը երկլեզու է:

Անահիտ Սիմոնյանը


Փառատոնի համապրոդյուսեր եւ գլխավոր ռեժիսոր Էմիլ Կարատը տեղեկացրել է` չի բացառվում, որ առաջիկայում բեմից նաեւ անգլերեն կհնչի.“Մենք տաղանդավոր երիտասարդներ ունենք, որոնք խոսում են ռուսերեն, անգլերեն… Հուսով եմ` հաջորդ տարիներին “Երաժշտության շաբաթ Երեւանում” փառատոնը միջազգային կդառնա, եւ հայերենին ու ռուսերենին այլ լեզուներ էլ կմիանան:)”:

Արամեն


Նշենք, որ փառատոնի կազմակերպիչները “Հիշում ենք” վերնագրով մի հոլովակ են ցուցադրել, որի ընթացքում հանդիսականները հուզված ու հոտնկայս ծափահարել են. այն նվիրված է եղել Վարդուհի Վարդանյանի, Գեորգի Մինասյանի, Էլվինա Մակարյանի, Ազատ Գասպարյանի, Աշոտ Հախեյանի, Մարկ Սաղաթելյանի ու Ֆլորա Մարտիրասյանի հիշատակին:

Սիրուշոն


Ի դեպ, փառատոնի կազմակերպիչների նախաձեռնությամբ, այսուհետ երկնքի աստղերից մեկը փայլում է` կրելով ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի անունը:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին