×


Սիրուշոն, Թաթան, Կարգին Հայկոն, Անդրեն, Միհարնը, Սոֆին եւ ուրիշներ կմասնակցեն “WAEA”-ին :)

“World Armenian Entertainment Awards”. ահա եւ նոր մրցանակաբաշխություն հայկական իրականությունում, որը կմիավորի Հայաստանում եւ արտերկրում գործունեություն ծավալող արտիստներին ու հանրային դեմքերին: Մայիսին Կալիֆորնիայում կայանալիք միջոցառման ընթացքում կպարգեւատրվեն երաժշտության, կինոյի, հեռուստատեսության, նորաձեւության եւ այլ ոլորտներում 2013 թվականին իրենց լավագույնս դրսեւորած հայերը:):

Սիրուշոն


Մայիսի 10-ին Փալմ Սփրինգս հանգստավայրի “Agua Caliente Casino”-ի հանդիսությունների սրահում տեղի կունենա բացման արարողությունն ու պաշտոնական երեկոն, իսկ հաջորդ օրը “The Show” դահլիճում կանցկացվի բուն մրցանակաբաշխությունը, որին ներկա են լինելու Սիրուշոն, Թաթա Սիմոնյանը, Անդրեն, Ռազմիկ Ամյանը, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը, Հրանտ Թոխատյանը, Աշոտ Ղազարյանը, Անդին, Հայկ Մարությանը, Հովհաննես Ազոյանը, Լուիզա Ներսիսյանը, Էրիկը, Սոֆի Մխեյանը, Արփինե Գաբրիելյանը, Հրաչ Մուրադյանը, Միհրան Ծառուկյանը, Անի Քրիստին, Սիբիլը եւ այլք։

Մայիսին տեղի կունենա “World Armenian Entertainment Awards” մրցանակաբաշխությունը


Ինչպես նշում են կազմակերպիչները, “World Armenian Entertainment Awards”-ին ներկա են լինելու նաեւ միջազգային հայտնության հայ արտիստներ եւ հանրային դեմքեր:

Թաթա Սիմոնյանը


“World Armenian Entertainment Awards”-ը նախաձեռնել են “USArmenia”-ն եւ “Global Arts”-ը: Մրցանակաբաշխությունը կհեռարձակվի Հայաստանում, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում` “USArmenia” եւ “Արմենիա” հեռուստաալիքներով:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին