Բրիտանական «Vogue» ամսագիրն իր մայիսյան համարում անդրադարձել է հայկական «Պռեգոմեշ» արծաթյա զարդերին եւ բրենդի հիմնադիր Սիրուշոյին:
Սիրուշոն
«Հաշվի առնելով ամսագրի համբավը եւ հեղինակությունը համաշխարհային նորաձեւության մեջ՝ սա մեծ ձեռքբերում եւ կարեւոր քայլ է հայ ազգային զարդարվեստը աշխարհին ներկայացնելու գործում: Այն, որ «Պռեգոմեշն» իր արծաթյա զարդերով գրավել է «Vogue»-ի ուշադրությունը, խոսում է այն մասին, որ հայկական նախշազարդերով եւ մոտիվներով ստեղծված զարդերը կարող են հետաքրքիր լինել նաեւ համաշխարհային նորաձեւության մակարդակով»,-նշված է ապրանքանիշի մամուլի հաղորդագրությունում:
Սիրուշոն եւ «Պռեգոմեշ» զարդերը՝ «Vogue»-ում
Մոտ երկու ամիս առաջ «Vogue»-ի խմբագրությունը կապ է հաստատել «Պռեգոմեշ»-ի թիմի հետ՝ հայտնելով իրենց հիացմունքը եւ հավաստիացնելով, որ զարդերը հետաքրքիր կլինեն ամսագրի ընթերցողներին: Նրանք առաջարկել են ներկայացնել «Պռեգոմեշն» իրենց ամսագրում: Համագործակցությունը կշարունակվի ամսագրի առաջիկա մի քանի համարների համար:
Տեղեկատվությունը եւ լուսանկարները տրամադրել է «Պռեգոմեշ» թիմը
BRAVO.am


×
32,145






