×


Սիրուշոն սպասում է իր առաջնեկի՞ն :)

BRAVO.am-ն արդեն անդրադարձել է Արամ MP3-ի երգին եւ տեսահոլովակին, որով նա կներկայացնի Հայաստանը “Եվրատեսիլ 2014”-ում: Օրեր առաջ Առաջին ալիքը կազմակերպել էր “Not Alone”-ի առաջին ցուցադրությունը` տոնական եթերին հրավիրելով նաեւ մրցույթի նախորդ տարիների մեր պատվիրակներին:

Սիրուշոն` Արամ MP3-ի "եվրատեսիլյան" երգի պրեմիերայի օրը


Երգիչները ոչ միայն շնորհավորել եւ հաջողություն են մաղթել Արամ MP3-ին, այլեւ հանդես են եկել երաժշտական կատարումներով: Նշենք, որ առավել տպավորել եւ խոսակցությունների լայն ալիք է բարձրացրել Սիրուշոյի ելույթը, եւ ոչ միայն այն պատճառով, որ նա ներկայացրել է գեղեցիկ նոր ստեղծագործություն, այլ ներկաների եւ հեռուստադիտողի շրջանում տպավորություն է ստեղծվել, թե հղի է, իսկ դրան նպաստել է նաեւ երգչուհու ընտրած` փորի հատվածը թաքցնող զգեստը:

Սիրուշոն` Արամ MP3-ի "եվրատեսիլյան" երգի պրեմիերայի օրը


Հավանական հղիության մասին խոսակցությունների հավաստիությունը ճշտելու նպատակով փորձեցինք կապ հաստատել հենց Սիրուշոյի հետ: Վերջինիս մենեջեր Նունե Խուրշուդյանը մեր ուղարկած գրավոր հարցմանը` առաջնեկի սպասելու լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը, ոչ հերքող, ոչ էլ հաստատող պատասխան է ուղարկել.“Հարցը խիստ անձնական է: Մենք նման անձնական հարցերի չենք պատասխանում”:

Սիրուշոն` Արամ MP3-ի "եվրատեսիլյան" երգի պրեմիերայի օրը


BRAVO.am
Լուսանկարները` Սիրուշոյի "ֆեյսբուքյան" էջից եւ BRAVO.am-ի 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW