×


Սիրուշո. ““Կգա մի օր”-ը հարց ու պահանջ է՝ ուղղված աշխարհի «անտարբեր» մարդկանց”

Սիրուշոն երկու շաբաթ առաջ իր երկրպագուներին տեղեկացրեց, որ նոր ստեղծագործություն կներկայացնի, որի պրեմիերան տեղի ունեցավ այսօր` ապրիլի 24-ին: “Կգա մի օր”` այսպես է կոչվում երգչուհու հեղինակային նոր երգը, որի տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ

Սիրուշոն


“Այս շրջանի աշխատանքներիս հիմքում ընկած են հայկական ռիթմերը: «Լոռվա երեք ոտք»-ը թե՛ իր ռիթմիկ պատկերով, թե՛ իր պարով օգտագործվել է որպես հիմք, որի վրա ստեղծվել է ամբողջովին նոր երաժշտություն եւ պար: Մեր պատմության ընթացքում՝ ամենադժվար պահերին անգամ, ինքներս մեզ ուժ ենք տվել երգ ու պարով: Դա ուժեղ ժողովրդի հատկություն է, որով հպարտ եմ եւ փորձել եմ ներկայացնել այստեղ”,-իր “ֆեյսբուքյան” էջում գրել է նա:

Երգչուհին նոր տեսահոլովակ է ներկայացրել


Սիրուշոն նշել է, թե ոչ միայն իր հեղինակած երաժշտությունն է հայկականի եւ համաշխարհայինի միաձուլում, այլեւ տեսահոլովակը, պարային շարժումները, հագուստները եւ այլն.“Այսպիսին եմ ես, այսպիսին է իմ իրականությունը: Յուրաքանչյուր լեզվի խորհուրդը տարբեր է: Հայերեն երգել եմ այն, ինչ կուզեի իմ հայրենակիցներին ասել: Անգլերենը հարց ու պահանջ է՝ ուղղված աշխարհի «անտարբեր» մարդկանց”:

Երգչուհին նոր տեսահոլովակ է ներկայացրել


BRAVO.am
Լուսանկարները` Սիրուշոյի ֆեյսբուքյան էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW