Սոնան եւ Մհերը փետրվարի 27-ին Երեւանում միասին համերգ կունենան, իսկ գլխավոր առիթը նրանց նոր զուգերգն է։ Երգչուհին այս օրերին կրկին Երեւանում է, BRAVO.am-ի հետ զրույցում էլ պատմել է իր նորությունների մասին։
Սոնան
Երգիչների նոր դուետը կոչվում է «You Are My Life», որի երաժշտությունը գրել է Արսեն Բարսամյանը, խոսքերը` Աննա Հովները եւ Մհերի պրոդյուսերը՝ Գեորգի Հարությունյանը, իսկ առաջիկայում նկարահանվելիք տեսահոլովակի ռեժիսորը կլինի Արեն Բայադյանը:
«Երգը ռուսերեն է, կրկներգը՝ անգլերեն, նաեւ հայերեն մի տող կա։ Մի զույգի սիրո պատմությունն է, որ գրվել է մեր ծանոթներից մեկի պատվերով։ Փեսան ցանկանում էր, որ իր հարսանիքին երկուսով երգենք, նույնիսկ ասել էր` ուզում է` սկզբում Մհերը երգի, այնուհետեւ ռիթմը փոխվի, ու ես հայտնվեմ։ Հարսանիքին արդեն միասին երգել ենք, իսկ պաշտոնապես կներկայացնենք մեր համերգին»,-նշել է Սոնան:
Մհերը եւ Սոնան
Առաջիկա համերգին տեղի կունենա Սոնայի եւ «Ջիփսի Ջիտանես» խմբի երգիչ-կիթառահար Մանոլոյի «Բայլա Սոլեդադ» զուգերգի տեսահոլովակի պրեմիերան։ Երաժշտի երեւանյան այցին BRAVO.am-ն անդրադարձել է, հոլովակի առաջին ցուցադրությանը, սակայն, Մանոլոն ներկա չի լինի.«Միասին երգելու առիթներ դեռ կունենանք: 2006 թվականից կապի մեջ ենք, մեր առաջին դուետը՝ “Luna en el Anima”-ն արդեն տասը տարվա կյանք ունի, հուսամ՝ այս մեկն էլ կսիրվի»։
Թե ինչ սյուժե կունենա նոր տեսահոլովակը, երգչուհին պատասխանել է. «Հիմնականում կլինեն կադրեր Երեւանի ու Մոսկվայի մեր ելույթներից, նաեւ նկարահանվել է իմ սիրելի դերասանուհի Նարե Հայկազյանը։ Քանի որ երգը միայնակ պարի մասին է, Նարեն, որպես մնջախաղի վարպետ, հոլովակը գեղեցկացնում է իր պարով»։
Սոնան եւ Մաշա Մնջոյանը
Զուգերգերով հաճախ հանդես եկող Սոնան հայտնել է, որ կարեւորում է երգի թեման. «Եղել են երգեր, որ առաջարկել են ինձ միայնակ կատարել, բայց հասկացել եմ` տեղին չէ։ Մաշա Մնջոյանի հետ զուգերգն էլ պատրաստ է, բայց դեռ չենք որոշել՝ երբ ներկայացնել հանդիսատեսին»։
BRAVO.am
Լուսանկարները՝ Սոնայի անձնական արխիվից


×
15,392







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: