×


Սյուզի Մելիքյանը պսակադրվեց Սուրբ Սարգիս եկեղեցում :)

Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում ժամեր առաջ տեղի է ունեցել Սյուզի Մելիքյանի պսակադրությունը: Երգչուհու եւ ընտրյալի` Գարիկի սիրո պատմությունը BRAVO.am-ն արդեն ներկայացրել է:  Նշենք, որ զույգի կնքահայրը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է:

Այսօր Սյուզի Մելիքյանի հարսանիքն է


Չնայած` Սյուզին սիրում է ժամանակակից հարսանիքներ, որոշել են պահպանել արարողության հայկական ավանդական կողմերը.“Ամուսնուս մայրը մեր ուսերին կգցի լավաշները, մեղր կհամտեսենք, կոշիկս կգողանան… :): Ամենից առավել կարեւորում եմ եկեղեցում օրհնություն ստանալը”,-ասել է նա:

Նորահարսը, ինչպես նշել է, իր հարսանիքին կլինի իր երազած տեսքով.“Զգեստս շատ գեղեցիկ է, այն շատ երկար չեմ փնտրել: Միշտ ցանկացել եմ ուռած հարսի շոր կրել. փոքր ժամանակ, երբ մտնում էի խանութ, պարտադիր ընտրում էի ամենագեղեցիկ զգեստով տիկնիկին, իսկ արդեն այսօր ես եմ տիկնիկի կերպարում”:

Այսօր Սյուզի Մելիքյանի հարսանիքն է


Սյուզի Մելիքյանը հարսանեկան խնջույքի ժամանակ ներկաներին եւ ամուսնուն պար կնվիրի.“Ինձ համար նազանքով պարելը դժվար է, բայց հուսով եմ` լավ կստացվի: Առաջին անգամ եմ նման պար պարելու”: Նա կեսկատակ-կեսլուրջ ասել է` եթե լավ պարի, իր “Քեզ նման փեսա չկա” տեսահոլովակում տեղ կգտնի այդ հատվածը:

Այսօր Սյուզի Մելիքյանի հարսանիքն է


Երգչուհու խոսքով` ամուսնությունն իրեն չի խանգարի շարունակել երգել եւ տեսահոլովակներ ներկայացնել.“Այդ ամենը հաստատ չի խանգարի, որ տանն ամուսնուս համար ընթրիք պատրաստեմ… Ամեն ինչ անելու եմ, որ իրեն հարմարավետ զգա: Լինելու եմ շատ լավ կին”:

BRAVO.am-ը շնորհավորում է Սյուզի Մելիքյանին` մաղթելով երջանկություն, հարատեւ սեր եւ ամուր ընտանիք:):  

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW