×


Սյուզի Մելիքյանի 29-ամյակի նվերներն ու պապիկի անակնկալը

Սյուզի Մելիքյանը դարձել է 29 տարեկան: Այս տարի եւս երգչուհին տարեդարձը նշել է մտերիմների շրջապատում: Երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ կեսգիշերից սկսած բարեմաղթանքներ է լսել.«Առաջինն ինձ շնորհավորել են իմ ամենաթանկ մարդիկ»:

Սյուզի Մելիքյանը


Խոսելով նվերներից` հոբելյարն ասել է, որ ծաղիկներ, հետաքրքիր զարդեր եւ օծանելիք է ստացել, իսկ ծննդյան տորթի մոմերը փչելիս մտապահած երազանքը չի ցանկացել բարձրաձայնել.«Առաջ Աստված, իրական դառնալու դեպքում կասեմ»:

Սյուզի Մելիքյանի ծննդյան տարեդարձին


Երգչուհին պատմել է նաեւ, որ ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ յուրօրինակ անակնկալ է մատուցել պապիկը.«Ամեն տարի նա իր հեղինակած գեղեցիկ տողերն է նվիրում, որոնք պահում եմ բացիկով»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW