×


Սյուզի Մելիքյանն` իր կիպրոսյան հանգստի, սիրելիի եւ հարսանիքներին երգելու մասին

Սյուզի Մելիքյանն իր ամառային արձակուրդն անցկացրել է Կիպրոսում.“Դեռեւս ճամփորդում եմ ծնողներիս եւ քույրիկիս հետ, մինչեւ կկազմեմ իմ ընտանիքը: Օգոստոսին տասն օր պասիվ հանգստից հետո պատրաստ եմ թարմ ուժերով աշխատել”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է երգչուհին:

Սյուզի Մելիքյանը Կիպրոսում


Նա առաջիկայում կնկարահանվի իր նոր` “Քեզ նման փեսա չկա” երգի տեսահոլովակում.“Հարսանիքների ժամանակ այս գործը կատարելու բազմաթիվ հրավերներ եմ ստանում: Հետաքրքիրն այն է, որ այդ նպատակով չեմ երգել, ուղղակի շատ էի ցանկանում փեսաներին նվիրված երգ ունենալ, քանի որ այժմ ունեմ սիրելի անձնավորություն”:

Սյուզի Մելիքյանը


Երգչուհին դեռ չգիտի որոշել` որ ռեժիսորի հետ կաշխատի, բայց խաղարկային եւ հումորային հոլովակ է պատկերացնում, իսկ քանի որ նկարահանումների ընթացքում հարսանեկան զգեստ դեռ չի կրել, չի բացառում, որ այս անգամ հարսնացուի կերպարում կլինի.“Կարծում եմ` հետաքրքիր կլինի խաղալ հարսանիքից առաջ աղջկական անհանգիստ իրավիճակը”:

Սյուզի Մելիքյանը նշել է, որ չի ցանկանում իր անձնական կյանքի մասին պատմել. “Հանրությունը միայն հարսանիքիս օրը կիմանա, քանի որ կյանքիս այդ կարեւոր իրադարձությունը չեմ կարող թաքցնել”:

Սյուզի Մելիքյանը


26-ամյա երգչուհին սեպտեմբերից վերսկսել է իր ակումբային ելույթները.“Ամուսնությունից հետո ինքս չեմ ցանկանա ակումբներում երգել, քանի որ ընտանիքիս ժամանակ տրամադրելն ավելի կարեւոր է, բայց քանի դեռ ոչ մի խոչընդոտ չկա, սիրելիս էլ արգելք չի դնում, կշարունակեմ աշխատել”:

Խոսելով գումար վաստակելու մասին` նա հետեւյալն է նշել.“Հայաստանում երգիչների եկամտի հիմնական աղբյուրը ռեստորաններում, ակումբներում կամ հարսանիք-ծնունդներին երգելն է: Հրավերների դեպքում ես էլ եմ երգում այդպիսի միջոցառումներին, բայց հիմնականում ելույթ եմ ունենում բարեգործական համերգներին: Նախկինում հյուրախաղերի առաջարկներ էլ եմ ստացել, բայց ծնողներս չեն թույլատրել միայնակ մեկնել արտերկիր, կարծում եմ` նոր հրավերները կընդունեմ ու կմեկնեմ”:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Սյուզի Մելիքյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին