×


Սոնայի իրական սիրելին, Նարեկի սպիտակ ձին, Անահիտի նվերը եւ Աննայի խաչը :)

Կարապի լճի տարածքում երեկ երեկոյան սիրահարների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված համերգ է տեղի ունեցել: Ներկաներին իրենց կատարումներով ողջունել են Էմմա Ասատրյանը, Սոնա Շահգելդյանը, Անահիտ Սիմոնյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Աննա Խաչատրյանը, Անահիտ Շահբազյանը, Նարեկ Բավեյանը, Արշակյան քույրերը եւ հայկական էստրադայի այլ ներկայացուցիչներ, իսկ էլեկտրոնային ռիթմերն ապահովել են դիջեյներ Leon Gris-ը եւ Night Apostle-ը:

Աննա Խաչատրյանը եւ Սոնա Շահգելդյանը


Միջոցառման բացումը վստահված էր Տեր Շահե քահանա Հայրապետյանին, ով շնորհավորել է բոլոր սիրահարներին, օրհնել նրանց միությունը, որից հետո Տիգրան Հարությունյանը եւ Աննա Խաչատրյանը հայտարարել են երաժշտական մասի մեկնարկը: Նրանք զույգերին առաջարկել են բարձրաձայն սեր խոստովանել եւ արժանանալ խրախուսական մրցանակների: Երեկոյի ընթացքում երիտասարդներին աղի բլիթներ է բաժանել սպիտակ ձիով ասպետը:):

“Արդեն երկրորդ տարին է, որ այսպես ենք նշում սիրահարների տոնը. համախմբում ենք նրանց այստեղ` փորձելով օրն ավելի գեղեցիկ դարձնել, նաեւ տեղեկացնել, որ հայկականը Սուրբ Սարգսի տոնն է”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Տիգրանը եւ հավելել.“Ես ու կինս շատ տարբեր ենք նշում տոնը: Այս անգամ իրար հագուստ ենք նվիրել, իմ այսօրվա տեսքի համար նրան եմ շնորհակալ”:

Տիգրան Հարությունյանը եւ Անահիտ Սիմոնյանը


Երգչուհի Աննա Խաչատրյանն ամեն տարի մասնակցում է սիրո տոնին նվիրված համերգների, այս անգամ նաեւ հաղորդավարուհու կարգավիճակում էր: Նա նշել է, որ գեղեցիկ խաչ է նվեր ստացել, որն իրեն մատուցել են Սուրբ Կույսի պատկերով զարդատուփով.“Մեկ անգամ եմ կերել աղի բլիթ եւ տեսել եմ շատ անհեթեթ երազ, որից հետո որոշեցի այլեւս չուտել, բայց այս անգամ գուցե բացառություն անեմ”:

Սոնա Շահգելդյանը


Անահիտ Սիմոնյանը սիրո տոնի առթիվ ամուսնուց` երգիչ Հայկոյից նվեր է ստացել սիրելի օծանելիքը, իսկ իր մատուցած նվերի մասին նախընտրում է լռել:): Սոնա Շահգելդյանը եւս օրն անցկացրել է ոչ միայն աշխատանքային մթնոլորտում.“Նշելու եմ սիրելիիս հետ: Միմյանց մի շարք անակնկալներ ենք մատուցել, գեղեցիկ նվերներ եմ ստացել: Իմ իրական սերը նոր է հայտնվել”,-մեզ հետ զրույցում ասել է երգչուհին, որը երեկ նաեւ ծննդյան տարեդարձն է տոնել:

Նարեկ Բավեյանը


Նարեկ Բավեյանն իր “ֆեյսբուքյան” էջից ջնջել է Սուրբ Վալենտինի հետ կապված բոլոր բացիկները. նա ընդունում եւ նշում է միայն Սուրբ Սարգսի տոնը: Երգչի խոսքով` սիրելիի համար պատրաստ է բազմաթիվ խենթությունների.“Շատ լավ ձիավարում եմ եւ կարող եմ գնալ նրան շնորհավորելու` սպիտակ ձի հեծնած ու ծաղիկներ ձեռքիս:)”:

Նշենք, որ “Երեւան” հեռուստաընկերության, Երեւանի քաղաքապետարանի, Արարատյան Հայրապետական թեմի եւ “Էքս փրոդաքշնի” կազմակերպած համերգն ավարտվել է գեղեցիկ հրավառությամբ:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW