×


Սոնայի տարեդարձի լուսանկարներն ու Միշոյի համբույրը:)

Միշոն եւ կինը՝ Սոնա Հովհաննիսյանը, վայելում են հայաստանյան ամառը, օրերս նաեւ տոնելու առիթ են ունեցել: Ռեփերի կինը ծննդյան տարեդարձը նշել է երկու փուլով:): Նա սոցցանցային իր էջում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում արված լուսանկար է տեղադրել տատիկների հետ՝ նշելով, որ իր համար առանձնահատուկ է օրն անցկացնել նրանց կողքին, քանի որ ապրում է Լոս Անջելեսում եւ հաճախ հանդիպելու հնարավորություն չունի:

Սոնա Հովհաննիսյանը՝ տատիկների հետ


Իսկ խնջույքը հոբելյարը նախընտրել է իրականացնել Երեւանից դուրս գտնվող ժամանցի վայրերից մեկում: Երեկույթին ներկա են եղել նաեւ երգչուհի Լուսին եւ ամուսինը՝ ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը, որոնց նույնպես կտեսնեք լուսանկարներում:

Միշոն՝ կնոջ՝ Սոնա Հովհաննիսյանի հետ





BRAVO.am
Լուսանկարները՝ Սոնա Հովհաննիսյանի արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW