×


Սոնա Շահգելդյանը` ամուսնու հետ ճակատագրական հանդիպման, որդու եւ Ամանորի գիշերվա մասին

Սոնայի եւ Նարեկի առաջնեկն արդեն մեկ տարեկան է: Երգչուհին որդու հետ տոնական ֆոտոշարք է անցել BRAVO.am-ի համար, իսկ զրույցի ընթացքում անկեղծորեն պատասխանել մեր հարցերին: Ի դեպ, 2015-ի տարեվերջին էլ պայմանավորվածություն ունեինք լուսանկարել մայրանալ պատրաստվող Սոնային, սակայն, փոքրիկը որոշեց հենց այդ օրը լույս աշխարհ գալ:):

Սոնա Շահգելդյանը` որդու հետ


«Հրաշք է»

Որդուս ծննդից հետո իմ կյանքում շատ բան փոխվեց ու, իհարկե, միայն դեպի լավը: Չեմ կարող բացատրել` ինչ եմ զգացել ու այժմ էլ ինչ եմ զգում, երբ տեսնում եմ նրան: Ինձ համար երեխայի ծնունդը հրաշք է ու շատ սուրբ երեւույթ: Արթուրի մեկամյակը նշեցինք մանկական սրճարաններից մեկում՝ մեր հարազատների, ընկերների ու մտերիմների հետ:

«Նրան սպասել եմ ամբողջ կյանքում»

Ամուսնուս հանդիպել եմ սրճարաններից մեկում… Շատ չեմ ուզում խոսել այդ մասին, բայց դա ճակատագիր էր: Նա այն ասպետն է, ում սպասել եմ ամբողջ կյանքում: Փառք Աստծո, իրար միանգամից ենք հասկացել, քանի որ միմյանց համար ենք ստեղծված եւ արժանի ենք երջանիկ լինելու: Ամուսինս իր խելքով ու համեստությամբ գրավեց ինձ: Նա բարի է, գեղեցիկ, նվիրված. դրական շատ հատկանիշներ ունի, որ կարող եմ թվարկել:

Սոնա Շահգելդյանը` որդու հետ


Տարիքային տարբերություն

Տարիքային տարբերությունը մեզ երբեք չի խանգարել: Այն կապ չունի սիրո հետ, կարեւորը` լինես հոգեպես հասուն մարդ, խելացի ու հասկանաս դիմացինիդ: Կարեւոր է նաեւ, թե ինչ ընտանիքից ես:

«Ինձ նրանց իրավիճակում եմ պատկերացնում»

Շատ կուզեմ` այս տարի կորուստներ չունենանք, մեր զինվորները բարեհաջող ավարտեն իենց ծառայությունը: Այժմ մայր եմ ու շատ լավ եմ զգում մայրերի հոգեվիճակը, քանի որ ինձ նրանց իրավիճակում եմ պատկերացնում: Կուզեմ` բացի մեր երկրից, ամբողջ աշխարհում խաղաղություն լինի, բոլորն առողջ լինեն: Մեկ էլ շատ կուզեմ, որ այս տարի, կամ չգիտեմ` երբ, Ադրբեջանը կործանվի, իսկապես շատ եմ ուզում, որ այդ պետությունը երկրի երեսից վերանա:

Սոնա Շահգելդյանը` որդու հետ


«Եթե տարեմուտի գիշերը ելույթ չունենայի»

Այս անգամ էլ Ամանորի գիշերն աշխատեցի: Ամեն տարի էլ երգում եմ ու տարբեր կերպ եմ նշում այս տոնը: Բայց եթե ելույթ չունենայի, շատ ուրախ կլինեի բալիկիս ու ընտանիքիս հետ դիմավորել 2017-ը:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Սոնայի դիմահարդարումը` Նվարդ Դովլաթյանի
Վարսահարդարումը` Արմեն Աբրահամյանի
Լուսանկարահանումն իրականացրել ենք «Mon Amie» ծաղկի եւ դիզայնի բուտիկում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին