×


Սոնա Շահգելդյանի “Ընտանիքն” ու մայրանալու որոշումը

Սոնա Շահգելդյանն այս օրերին զբաղված է իր նոր տեսահոլովակի նկարահանման աշխատանքներով, որին ներկա է եղել BRAVO.am-ը: Նրա նոր երգը կոչվում է “Ընտանիք”, հեղինակը Մարինե Մխիթարյանն է.“6/8 չափի, ժողովրդականին մոտ պարային ուրախ երգ է: Այս անգամ չցանկացա հարսանիքի թեմային անդրադառնալ եւ որոշեցի ընտանիքի մասին երգել”,-մեզ հետ զրույցում ասել է երգչուհին:

Սոնա Շահգելդյանը


Տեսահոլովակի ռեժիսորն Արմեն Փիրիմասիհին է, ով Սոնայի հետ համագործակցում է երրորդ անգամ.“Արմենի գաղափարը շատ եմ հավանել. նոր աշխատանքս առանց ավելորդությունների ու ճոխությունների է: Գեղեցիկ տեսարաններով կներկայացվի մի ընտանիքի պատմություն, որը երգին համահունչ է”:

Երգչուհին կներկայանա երեք կերպարով, նրա ոճով զբաղվել է նկարիչ-մոդելավորող Անուշ Հովհաննիսյանը: Նկարահանումներին մասնակցել է նաեւ պարային խումբ. “Այս անգամ ես չցանկացա պարել, միայն երգում եմ, դերակատարներն էլ այլ մարդիկ են”:

Սոնա Շահգելդյանի "Ընտանիք" տեսահոլովակի նկարահանումներին


Ինչպես նշել է Սոնան, “Ընտանիք” երգի տեսահոլովակն այժմ ներկայացնելը պայմանավորված է իր կարգավիճակի փոփոխության հետ.“Հենց այնպես ոչինչ չի լինում, երեւի ամենալավ պահն էր, որ իմ ամուսնությունից հետո կատարեմ այս երգը: Չնայած` հարսանիք չենք արել, ամուսինս չի ցանկանում երեւալ, հարգում եմ իր որոշումը, բայց երբ բալիկի սպասեմ, չեմ թաքցնի: Ինձ միշտ պատկերացրել եմ մայրիկի դերում, բայց հիմա ավելի հասուն եմ, ամեն ինչին իրատեսորեն եմ նայում: Աստծո կամքով կցանկանամ բալիկներ ունենալ եւ մեկ երեխայով չեմ սահմանափակվի”:

“Հյուսիս-հարավ” ֆիլմում նկարահանվելուց հետո Սոնան նոր առաջարկներ ունի. “Ինձ ամենահոգեհարազատը կոմեդիայի ժանրն է, դժվար է խաղալ ու ժողովրդին ուրախացնել: Երգչուհին պետք է կարողանա լավ խաղալ, պարել ու լինել անկեղծ, միայն երգելը քիչ է: Դեռ 2-3 տարեկանում նկատել են իմ դերասանական ունակությունները. նմանակումներ էի անում ու զարմացնում”:

Սոնա Շահգելդյանի "Ընտանիք" տեսահոլովակի նկարահանումներին


Հավելենք, որ “Ընտանիք” տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է հոկտեմբերին.“Հիմա նոր երգեր եմ ձայնագրում, հաջորդ տարի այլ ժանրի երգերի տեսահոլովակներ կներկայացնեմ: Նախատեսում եմ 2016-ին նաեւ սկավառակ թողարկել ու մենահամերգ ունենալ”:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին